Ոսկորի բորբոքումը սովորաբար բնորոշ է տարեց մարդկանց համար։ Սակայն արթրիտը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում։
Երբ շատ քաղցած եք լինում, ուզում եք նետվել սուր համեմունքներով բուրավետ ճաշատեսակների վրա ու անհագորեն ուտել դրանք։ Բայց համեմունքների պատճառով ստամոքսում կարող են ուժեղանալ տհաճ զգացողությունները։
Կարող է պատահել այնպես, որ ուտես բանջարեղեն և ստանաս վահանաձև գեղձի հիվանդություն։ Եվ սա կատակ չէ։ Օրինակներ կան, երբ բացարձակապես բուսակեր մարդը, ով առողջ ապրելակերպ է վարում, սնվում միայն բուսական սննդատեսակներով ու հանկարծ սկսում է քաշ հավաքել. Չգիտես՝ որտեղից, քրոնիկական հոգնածություն է առաջանում, հաճախակի այտուցվածություն, մաշկը չորանում է, մազերը թափվում են և, ամենաահավորը, մարդը կորցնում է հստակ մտածելու ունակությունն ու վատանում է հիշողությունը։
Որքան էլ որ ցավալի է, ներկա ժամանակներում առողջության համար պոտենցիալ վտանգավոր մթերքների քանակն այնքան մեծ է, որ անվտանգներ գրեթե չեն մնացել: Այս կամ այն ապրանքը գովազդելով` արտադրողներն ու շուկայագետները, որպես կանոն, չափազանցնում են նրա արժանիքները և ձգտում են թաքցնել թերությունները:
Վաղ շրջանում շաքարային դիաբետի հայտնաբերումը մեծ նշանակություն ունի, քանի որ այդ հիվանդությունը հանգեցնում է մահացու վտանգավոր բարդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտների ու երիկամների աշխատանքի խափանման։
Steptohealth.ru կայքը կազմել է այն 6 մթերքների ցանկը, որոնք լավացնում են նյութափոխանակությունը:
Lifehacker.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար:
Եթե դուք շարունակ ուզում եք ուտել, ապա դեռ մի շտապեք ձեզ մեղադրել շատակերության մեջ։ Քաղցի զգացման շարունակական առկայության պատճառները շատ են, և դրանց մեջ կան՝ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ՝ հոգեբանական խնդիրներ։
30 ամիսների ընթացքում Ջոն Գեբրիելը առանց որևէ սննդակարգի հետևելու ազատվել է 100 կգ ավելորդ քաշից։ Նա վստահ է, որ նախ և առաջ պետք է կարգի բերել ոչ թե ափսեն, այլ սեփական գլուխը և կյանքն ընդհանրապես։
Այս անհարմար զգացողությունը շատ մարդկանց է գիշերվա կեսին արթնացնում, բայց, բարեբախտաբար, այդ դողը 10 րոպեից ավելի չի տևում։ Այնուամենայնիվ, դա կարող է ստիպել ձեզ ցավ զգալ հաջորդ օրը։ Շատ մարդիկ պարզապես ցավազրկում են անում, բայց դա կարող է կրկնվող խնդիր լինել, եթե դուք այդ ցավի աղբյուրը չգտնեք այն ուղղելու համար։
Սննդի բազմազանությունը կարող է օգտակար լինել ձեր առողջության համար, բայց կան կոնկրետ մթերքներ, որոնք պետք է ուտել, եթե ցանկանում ես նիհարել։
Առավոտյան, երբ մեր օրգանիզմը քնից հանգստացել է, մենք այնքան էլ էներգիա ընդունելու կարիք չենք զգում: Սակայն հաշվի ենք առնում նաեւ այն փաստը, որ էներգիան մենք ստանալու ենք սնունդ ընդունելուց մի քանի ժամ հետո:
Ինչո՞ւ են այսօր երիտասարդացել ծխելը, ալկոհոլիզմը, թմրամոլությունն ու խաղամոլությունը, ինչո՞ւ են փոքրիկ աղջնակները տիկնիկով խաղալու փոխարեն՝ որոշում երեխաներ ծնել, ինչո՞ւ է այսքան շատանում անչափահաս հանցագործների թիվը:
Դիսբակտերիոզն աղիներում տեղ գտած տարբեր միկրոբների քանակի ոչ ճիշտ հարաբերակցությունն է կամ դրանց պակասը: Գիտնականները հաշվարկել են, որ յուրաքանչյուր մարդու աղիներում գտնվող ամբողջ միկրոբներն ընդհանուր առմամբ կշռում են երկու կիլոգրամ: Հասկանալի է, որ չի կարելի դրանց հետ հաշվի չնստել:
Ընդեղենը պետք է առողջ սննդակարգի անբաժան մասը կազմի, քանի որ պարունակում է մի շարք սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում 10 նշի օգտագործումը կօգնի օրգանիզմը հագեցնել միկրոտարրերով:
Մի բան պետք է լավ հասկանալ, որ ի տարբերություն սնվելու ճիշտ համակարգի` դիետաները կարճաժամկետ են, որովհետեւ միայն ջրով կամ բանջարեղենով մարդը երկար չի կարող դիմանալ: Այդ դիետաներով մարդը ոչ թե կնիհարի, այլ պարզապես կհյուծվի: Իսկ ահա ամբողջ կյանքի ընթացքում ճիշտ սնվելը պարզապես պարտադիր է: Ճիշտ ընտրված սնվելու համակարգը կօգնի ձեզ թոթափվել շատ խնդիրներից: Յուղոտ սննդամթերքից, հոթ-դոգերից ու համբուրգերներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն անհրաժեշտ է:
Խատուտիկն իր բաղադրության մեջ ունի Մենդելեևի քիմիական աղյուսակի շատ տարրեր՝ նատրիում, մանգանի պերօքսիդ, ալյումին, երկաթ, պղինձ, կալցիում, ինչպես նաև՝ B խմբի և A, C, F վիտամիններ։
Մերսում սիրել են դեռեւս հին հույները: Հենց նրանք են այս պրոցեդուրան անվանել «մերսում», որովհետեւ հունարեն այն նշանակում է՝ «տրորել, ճմրթել, շոյել»: Մերսման տեսակները շատ են, իսկ դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունը:
60 կգ քաշ ունեցող մարդուն օրվա մեջ անհրաժեշտ է 2,4 լիտր ջուր` ոչ ավել, ոչ պակաս: Իսկ քանի որ հաճախ ասում են՝ ամռանը քրտինքի միջոցով շատ հեղուկ ենք կորցնում, դրա համար պետք է շատ հեղուկ օգտագործենք (մինչեւ անգամ հեղուկի քանակը հասցնում են 5-6 լ)՝ այնքան էլ այդպես չէ:
Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետեւանք կարող է հանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում է մազաթափությունը եւ աճը շատ հանգիստ կարող է վերականգնվել:
Մաստոպատիան կաթնագեղձերի հիվանդություն է, որի հիմքում ընկած են հիմնականում հորմոնալ խանգարումները: Կանանց գրեթե 80 տոկոսը ծանոթ են մաստոպատիայի սիմպտոմներին` դրանք կրծքի շրջանում անհանգստացնող ավերն են:
Ակնեներն ու պզուկները մաշկի փոփոխությունն են` կապված ճարպագեղձերի աշխատանքի խանգարման ու բորբոքման հետ: Այն համարվում է կորյակային հիվանդություն, իսկ կենցաղում կորյակային ցանն անվանում են պզուկներ:
Ռադիկուլիտը մարդու օրգանիզմ է ներթափանցում շատ աննկատ: Կարծես ամեն ինչ կարգին է, բայց հանկարծ մի անզգույշ շարժում, ու մեջքի կտրուկ ցավից հնարավոր է նույնիսկ անշարժանալ: Սաստիկ ցավից ոչ հնարավոր է լինում ուղղվել, ոչ էլ նստել:
«Վարիկոզ» տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որ նշանակում է՝ «հանգույց, փքվածություն»: Երակների լայնացումը երակների փոփոխված ձեւերից մեկն է, որն արտահայտվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով: Այն հաճախ հանդիպում է ներքին վերջույթների, ուղիղ աղիի եւ հազվադեպ՝ մարսողության համակարգի երակների շրջանում:
Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, կապված են կենսական հիմքի` լորձի քանակի, խանգարումների հետ: Այս համակարգը «պատասխանատու» է հիմնական նյութափոխանակության համար, կարգավորում է հորմոնալ համակարգը եւ այլն:
Ըստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական (արթրոզներ) բնույթի փոփոխություններով:
Գոյություն ունեն գլխացավի առաջացման շատ պատճառներ: Քանի որ ցավն ընդունող նյարդային վերջավորություններն ուղեղում տեղակայված են հավասարաչափ, ապա առաջացած գլխացավն էլ կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով. մեխանիկական` որն առաջանում է հարվածի ժամանակ, թերմոցավեր, որը կախված է մարմնի ջերմաստիճանից, գլխի ուղիղ սառեցումից կամ տաքացումից, եւ քիմիական` օրինակ`սննդային թունավորումներ:
Բերանի լորձաթաղանթն օրգանիզմի համար մեծ կարեւորություն է ներկայացնում եւ սերտ կապված է ներքին օրգան-համակարգերի հետ: Այն օգնում է մարսողության ընթացքին, շնչառությանը, խոսելու ակտին, կարգավորում է բերանի համար անհրաժեշտ միջավայր:
Դեղձի հայրենիքը համարվում է Չինաստանը: Այնտեղ այս պտուղը խորհրդանշում է երկարակեցությունը, անմահությունը: Այդ մասին են վկայում X դարի չինական գրավոր աղբյուրները։
Պատիճապղպեղը` Capsicum annuum, արդեն մի քանի հազարամյակ աճում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի արեւադարձային գոտու բնական պայմաններում։ Ըստ բուսահնէաբանների` բնօրրանն է Կոլումբիան։