
Նշվել են ամենաօգտակար չրերը

Ամենաօգտակար և սննդարար չրերն են չամիչը, ծիրանի չիրը, արմավը և սալորաչիր։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը։
Մասնագետի խոսքով՝ դրանք պարունակում են երեք անգամ ավելի շատ բջջանյութ, վիտամիններ և հանքանյութեր, քան թարմ մրգերը։
«Չամիչը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, B խմբի վիտամիններ, որոնց շնորհիվ այն կարող է իջեցնել արյան ճնշումը և նվազեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսների առաջացման ռիսկը: Սալորաչիրը բնական լուծողական է: Այն նաև հարուստ է կալիումով, բջջանյութով և A և K վիտամիններով, կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները և օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ»,- ասել է Միկիտյուկը։
Դիետոլոգը նշել է, որ արմավը հակաօքսիդանտներից հարուստ է երկաթով, կալիումով, բջջանյութով և կապարով։
Չորացրած ծիրանը հարուստ է բջջանյութով, կալիումով, A և C վիտամիններով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը