Իմունիտետ = շաբաթական երկու բաժակ նշի կաթ
Նշի կաթը կովի կաթի գերազանց այլընտրանքն է: Հատկապես նրանց համար, ովքեր չեն ընդունում լակտոզա կամ հետևում են վեգանական դիետայի: Այն պարունակում է վիտամին B12-ի համարժեք չափաբաժին, իսկ լրացուցիչ բոնուսները շատ-շատ են:
Նշի կաթը հարուստ է հակաօքսիդանտներով, կալցիումով, ցինկով, մագնիումով, երկաթով, ֆոսֆորով և վիտամին A-ով:
Այսքան հարուստ բաղադրությունն ունի իմունիտետը խթանող կարևոր հատկություն և, բացի այդ, պահպանում է մաշկի և մազերի առողջությունը: Բնական մանրաթելերը, որոնցով հարուստ է նուշը, օգնում են աղիների ճիշտ աշխատանքին:
Առողջության պահպանման և օրգանիզմի ամրացման համար բավարար է շաբաթական երկու բաժակ նշի կաթ խմելը:
Այն պատրաստել կարող եք տանը:
Նշի կաթի բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Նուշ – 200 գ
2. Ջուր – 800 մլ
Պատրաստման եղանակը
1. Նուշը լցնել թասի մեջ, վրան ջուր ավելացնել և թողնել ամբողջ գիշեր:
2. Առավոտյան նուշը լցնել բլենդերի մեջ, ավելացնել մեկ բաժակ ջուր, լավ հարել:
3. Պատրաստի կաթը քամել, լցնել շշի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը