Հայտնի է դարձել «վատ» խոլեստերինը նվազեցնող սուպերմթերքը

Չիայի (chia) սերմն իսկական սուպերմթերք է, որը հարուստ է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով եւ այլ կարեւոր նյութերով, որոնք պահպանում են առողջությունը: Այդ մասին հաղորդել է Food News պորտալը:

Չիայի սերմի մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս, թեեւ դա հայտնի են արդեն հազար տարի, նշում է նյութի հեղինակը:

«Այսօր այն գլխավոր մթերք է  դարձել նրանց համար, ովքեր հետեւում են իրենց առողջությանը: Չիայի սերմը համապիտանի է եւ չունի սուր համ, դա թույլ է տալիս սերմը հեշտության ներառել օրաբաժնի մեջ»,-ասվում է հոդվածում:

Օրինակ, այդ սերմի ընդամենը երկու թեյի գդալը պարունակում է օգտակար ճարպերի օրական նորմայի 13 տոոկսը, բջջանյութի օրական նորմայի 40 տոկոսը, կալցիումի օրական նորմայի 17 տոկոսը եւ մագնեզիումի օրական նորմայի 23 տոկոսը: Բացի այդ, սերմերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ այլ սննդանյութեր, այդ թվում՝ ցինկ, ֆոլաթթու եւ վիտամին C:

Այսպես, մեծ քանակությամբ լուծվող բջջանյութի շնորհիվ չիայի սերմն օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը պակասեցնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, հաղորդում է Food News-ը: Բջջանյութը նաեւ օգնում է շաքարի ներծծմանն արյան հոսքում, ինչը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Իսկ սերմերի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուները կրճատում են բորբոքումը եւ պահպանում սրտի առողջությունը: Բացի այդ, չիայի սերմերի մեջ պարունակվում են մի քանի հակաօքսիդիչներ, ինչպիսիք են վիտամին C-ն, լիգնինը, ֆլավոնոիդները եւ ֆենոլոթթուները, որոնք նպաստում են իմունային պաշտպանությանը՝ կրճատելով բորբոքումը:

«Սպիտակուցների, օգտակար ճարպերի եւ բջջանյութի գերազանց հավասարակշռության շնորհիվ չիայի սերմերը պահպանում են էներգիայի կայուն մակարդակը: Այս մթերքի մեջ պարունակվող բազմատարր ածխաջրերը երկարատեւ են մարսվում, ինչը նշանակում է, որ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում չեն առաջացնում, ինչը նաեւ կարող է ազդել էներգիայի մակարդակի վրա»,-նշվում է նյութի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս