Առավոտյան 5 պարզ սովորություններ, որոնք կօգնեն նիհարել

1. Ընթրիք՝ սպիտակուցի բարձր պարունակությամբ

Հասկանալի է, որ ընթրիքը չի վերաբերում առավոտյան սովորություններին: Սակայն օրվա մեջ վերջին անգամ սնունդ ընդունելն էական ազդեցություն է ունենում հաջորդ առավոտվա վրա: Եթե երեկոյան Դուք ընդունել եք սպիտակուցային սնունդ, ապա առավոտյան չեք ունենա քաղցի ուժեղ զգացողություն, որը նշանակում է, որ կարող եք նախաճաշել առողջ սնունդով և ադեկվատ չափաբաժնով: Բացի այդ, սպիտակուցը նպաստում է նյութափոխանակության արագացմանը, իսկ դա նշանակում է, որ քնի ժամանակ այն այրում է օրգանիզմի ճարպերը:

2. Լույս

Մեր օրգանիզմի վրա ուժեղ ազդեցություն է ունենում արևային լույսը. այն ոչ միայն արթնացնում է մեզ առավոտյան, այլ նաև օգնում է նիհարել: Լույսն ակտիվացնում է նյութափոխանակությունը: Եթե Դուք արագացնում եք նյութափոխանակությունը քնից անմիջապես արթնանալուց հետո, ապա ավտոմատ կերպով այրում եք ավելի շատ կալորիաներ:

3. Անկողնու հարդարում

Ի՞նչ կապ ունի նիհարելը անկողինը հարդարելու հետ: Դա հոգեբանական հնարք է, բայց այն նույնպես կարող է նպաստել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նրանք, ովքեր առավոտները հարդարում են անկողինը, կամքի ուժ են ցուցադրում: Իսկ նիհարելու համար կամքի ուժը շատ կարևոր է:

4. Նախաճաշ

Պետք չէ հրաժարվել նախաճաշից, եթե ուզում եք նիհարել: Բալանսավորված նախաճաշը օգնում է խուսափել չափից շատ ուտելուց և շատ քաղցրեղեն ուտելուց: Եթե առավոտյան Ձեր օրգանիզմը ստանում է բոլոր կարևոր նյութերը, Դուք, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ կալորիաներ կընդունեք ամբողջ օրվա ընթացքում:

5. Ամեն օր կշռվեք

Կշռվելն առավոտյան՝ մինչև սնունդ ընդունելը և միշտ նույն ժամին, գերազանց սովորություն է նրանց համար, ովքեր ուզում են ավելի լավ իմանալ իրենց մարմինը և հետևել քաշին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս