Բաժիններ՝

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները։ Fithacker.ru-ն գրում է, որ մարմնի այդ հատվածում մաշկը կարող է կոպիտ ու չոր լինել նաև այն պատճառով, որ արյան շրջանառությունն այդ հատվածում ավելի դանդաղ է, ինչպես նաև առկա չեն ճարպագեղձեր։ Արմունկների հատվածում մաշկը կարող է մգանալ բազմաթիվ պատճառներով, այդ թվում.

  • գենետիկա
  • չոր մաշկ
  • արևի ազդեցություն
  • որոշակի դեղամիջոցների ընդունում
  • շերտազատման բացակայություն
  • կեղտի և մահացած մաշկի կուտակում
  • ճարպակալում
  • հորմոնալ անհավասարակշռություն
  • հաճախակի շփում հագուստի հետ և մաշկի հարում։

Տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ հեշտությամբ կարող եք ազատվել մարմնի այս հատվածում մաշկի մգացումից։ 3 օրվա ընթացքում կարող եք նկատելիորեն բացացնել մաշկի գույնը։ Առաջին քայլը շերտազատումն է, երկրորդը՝ բացացնող դիմակը, երրորդը՝ մաշկը խոնավեցնողը։

Առաջին քայլ. հարկավոր է

  • 2 գդալ կիտրոնի հյութ
  • 1 գդալ շաքար։

Խառնեք երկու բաղադրիչները, քսեք մաշկին թողեք 5 րոպե։ Մաքրեք սրբիչով։

Երկրորդ քայլ. հարկավոր է

  • 2 գդալ սանդալի ծառի փոշի
  • 1 գդալ մեղր
  • 2 գդալ տոմոտ։

Բոլոր բաղադրիչները խառնեք, հաստ շերտով քսեք մաշկին, թողեք չորանա։ Մատներով 5 րոպեի ընթացքում մերսեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով։

Երրորդ քայլ. հարկավոր է

  • կոկոսի յուղ
  • ալոէ վերայի գել։

1 գդալ կոկոսի յուղը խառնեք 1 գդալ ալոէ վերայի հետ։ Մաշկին քսեք ամեն օր՝ քնելուց առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս