
Նշվել են համեմունքներ, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ

Սննդաբան Տատյանա Դիկը պնդում է, որ որոշակի համեմունքներ պարտադիր պետք է ներառված լինեն մարդու սննդակարգում։ Դրանք նպաստում են քաղցկեղի կանխարգելմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դրանք են դարչինը, քրքումը, ուրցը, եղեսպակը և օրեգանոն:
Այս համեմունքները, ըստ մասնագետի, հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն։ Դրանք նաև պայքարում են ազատ ռադիկալների դեմ։
«Դարչինը նվազեցնում է արյան շաքարը և սրտանոթային հիվանդությունների վտանգը, իսկ քրքումը բարելավում է ուղեղի աշխատանքը և նպաստում քաշի կորստին»,- նշել է մասնագետը:
Մասնագետը հավելել է նաև, որ ուրցն օգտակար է մրսածության դեպքում, եղեսպակը՝ մարսողության խանգարման ժամանակ, իսկ օրեգանոն նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը