Հայտնաբերվել է մթերք, որը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից

Ամերիկացի և հնդիկ գիտնականների խումբը պարզել է, որ ֆենխոլ բնական միացությունը, որը գտնվում է ռեհանի տերևների մեջ, կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Frontiers պորտալում, հաղորդում է ScienceDaily-ն:

Նշվում է, որ ռեհանի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է աղիքների միկրոբիոմի վրա ազդող մեխանիզմներով:
Ուսումնասիրության ընթացքում հեղինակները ուսումնասիրել են ուղեղի և աղիքի փոխազդեցությունը մոլեկուլային մակարդակում՝ որոշելու, թե ինչպես դա կարող է ազդել ճանաչողական հմտությունների անկման վրա:

144.000 բնական միացությունների վերլուծությունը ցույց է տվել, որ ֆենչոլը, որը ռեհանին տալիս է անուշաբույր հոտ, կարող է նվազեցնել ուղեղի նյարդոտոքսիկության մակարդակը:

Հիշեցնենք, որ աշխարհում մոտ 24 միլիոն մարդ տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ: Կանխատեսվում է, որ այս թիվը կկրկնապատկվի յուրաքանչյուր 20 տարին մեկ՝ հասարակության ծերացման պատճառով:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս