
Մուրաբա, որը կամրապնդի իմունիտետը

Բաղադրիչներ
1. Խնձոր – 1 կգ
2. Նարինջ – 2-3 հատ
3. Շաքարավազ – 800 գ
Պատրաստման եղանակը
1. Խնձորները լավ լվանալ, կեղևազրկել, սերմերը հեռացնել, խորանարդաձև կտրատել:
2. Նարինջը խոզանակի օգնությամբ լավ լվանալ հոսող ջրի տակ, առանց կեղևազրկելու կտրատել, սերմերը հեռացնել:
3. Կտրատված նարինջն աղալ մսաղացի օգնությամբ կամ բլենդերով վերածել խյուսի:
4. Էմալապատ խորը թասի մեջ լցնել խնձորը, նարնջի խյուսը և շաքարավազը:
5. Բոլոր բաղադրիչները խառնել փայտե գդալով և թողնել երկու ժամ: Դրանից հետո դնել կրակի վրա և թույլ ռեժիմով եռացնել 40 րոպե:
6. Երբ խնձորները դառնան կիսաթափանցիկ, վերցնել կրակից: Զանգվածը լցնել բանկաների մեջ և հերմետիկ փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը