
Ինչպես սնվել օրվա ընթացքում

Առավոտյան, երբ մեր օրգանիզմը քնից հանգստացել է, մենք այնքան էլ էներգիա ընդունելու կարիք չենք զգում: Սակայն հաշվի ենք առնում նաեւ այն փաստը, որ էներգիան մենք ստանալու ենք սնունդ ընդունելուց մի քանի ժամ հետո: Այդ պատճառով առավոտյան պետք է սնվել հեշտամարս սննդամթերքով, օրինակ` միրգ կամ թարմ քամած բանջարեղենի ու մրգի հյութ:
Օսլա պարունակող սննդամթերք ցանկալի է օգտագործել ճաշի ժամանակ, այն պարզ պատճառով, որ դրանք մարսելու համար ավելի շատ էներգիա է պահանջվում, քան` մրգերը:
Սպիտակուցներ պարունակող սննդամթերքը ցանկալի է օգտագործել ընթրիքին, քանի որ դրա յուրացման համար պահանջվում է մոտ 4 ժամ, իսկ այդ ժամերին պետք է հանգստություն լինի, այսինքն՝ օրվա համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը: