«Քաղաքական երանգ եք տալիս, ասում եք, թե Կառավարությունը որոշել է սնանկացնել «Նաիրիտը», Կառավարությունը որոշել է ժողովրդին քցել դռները, թալան կատարել այնտեղ: Եթե Կառավարությունն ուզենար սնանկացներ՝ 3-4 տարի առաջ սնանկացման մոտիվները կային, կարող էր սնանկացնել, ժողովրդին չէր պահի, կհաներ դուրս և կտար երկամսյա աշխատավարձերը»։
Գ. Վարդանյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները, թե «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում նոր գործարան է կառուցելու և «Նաիրիտի» աշխատակիցներն այնտեղ են աշխատելու, վստահություն չի ներշնչում, քանի որ Տիգրան Սարգսյանը ոչ մեկ անգամ է ստել։ «Նաիրիտի» աշխատակիցները բացականչություններով համաձայնեցին այս հայտարարության հետ։
«ԳՐԻԱՐ ՏԵԼԵԿՈՄ» ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին, տրամադրում է ծառայություններ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Ըստ էության, այս գործարքը կարելի է անվանել գումարելիների տեղափոխություն:
Global Financial Integrity կազմակերպությունն անօրինական ֆինանսական հոսքերի վերաբերյալ իր զեկույցը կազմելիս չի համագործակցել ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Այս մասին 168.am-ին հայտնել են Կենտրոնական բանկից, ըստ որի՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը կազմվել է Global Financial Integrity կազմակերպության կողմից՝ Ford Foundation և Financial Transparency Coalition կազմակերպությունների աջակցությամբ, որոնք մասնավոր, շահույթ չհետապնդող, հետազոտական կազմակերպություններ են:
Հայաստանի գործատուներն ու աուդիտորները շարունակում են անորոշության մեջ գտնվել` վճարե՞լ պարտադիր կուտակային վճարները, թե՞ ոչ:
168.am-ի տեղեկություններով՝ գործարանի աշխատակիցները ցանկացել են ցույց անցկացնել դեռ անցած շաբաթ ուրբաթ օրը, սակայն գործարանի ղեկավարությունը զսպել է կրքերը և չի թույլատրել ոտքի ելնել, ՀՀ նախագահի նստավայր միայն փոքրաթիվ պատվիրակություն է գնացել, որոնց ասել են, թե 2-3 ամիս պետք է սպասեն, մինչև կհստակեցվի գործարանի ճակատագիրը և նրանց աշխատանքի հարցը:
Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները:
Մաքսային միության սահմաններում միասնական արժույթի անցնելու խոսակցություններ նույնիսկ սաղմնային վիճակում չկան: Այսօր հրավիրված ասուլիսում հավաստիացրեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Դրամավարկային և արժութային հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Մաքսային միության օրենսգիրքը գրեթե չի տարբերվում ՀՀ մաքսային օրենսգրքից, տարբեր են միայն որոշ ռեժիմներ և մեխանիզմներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանը:
Ներկայումս Հայաստանի սահմանը հատելիս 5 մլն ՀՀ դրամ կամ 15 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարը ենթակա է հայտարարագրման, մինչդեռ Մաքսային միության անդամ դառնալուց հետո ՄՄ տարածքում սա չի գործելու:
«Այն ոլորտներում, որոնք մեր իրավասության ներքո են, ես կարող եմ Ձեզ վստահորեն ասել, որ մենք շտապելու ոչ մի խնդիր չունենք, շտապելու խնդիր չկա, և ոչ մի հարցում ոչ մի մասով մենք չենք տուժելու»
Ներկայումս ՀՀ-ից ՄՄ երկրներ է արտահանվում գյուղմթերքի 65-70%-ը: Օրինակ, Բաղյանի խոսքով, այսօր ՀՀ-ից արտահանվում է 11 հազար տոննա ձուկ, բայց հնարավորություն կա արտահանումը հասցնել 70 հազար տոննայի:
Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ այս տարի Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալի աճը կկազմի 7-9%: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:
«Ներքին տնտեսությունում մասնավոր հատվածից գնաճային ճնշումներ չեն սպասվում, որոշ ճնշումներ կլինեն պետական հատվածից, քանի որ բյուջեի դեֆիցիտն ավելի է, բայց տարեկան արդյունքներով գնաճը կամփոփվի 4%-ի սահմաններում»:
Ինչպես 168.am-ին հայտնեց խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը, մինչ օրս Երևան-Արարատ և Երևան-Արտաշատ հատվածներում ընդամենը 15-20 կմ երկարությամբ ճանապարհ է կառուցվել, տեխնիկան կանգնած է և գործն առաջ չի գնում:
Տարօրինակ կերպով անցած տարի Հայաստանը վերածվել է կարագ արտահանող երկրի: Ըստ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալների՝ 2013 թ-ին ՀՀ-ից արտահանվել է 66,345 կգ կարագ, այն դեպքում, երբ 2012-ին արտահանվել է ընդամենը 100 կգ: Ընդ որում՝ 66,345 կգ կարագն արտահանվել է Ռուսաստան:
Իրենք անընդհատ ստում են, և ես համոզված եմ, որ այդ սուտը ոչ միայն գալիս է դեպի ներքև, այլև գնում է դեպի վերև, և նրանք թյուրիմացության մեջ են գցում նաև ղեկավարությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՄՄ հետ կանոնակարգման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը պատասխանեց, որ ապրանքների անվանացանկի ներմուծման աշխարհագրության փոփոխություն, բնականաբար, միանշանակորեն կլինի, որովհետև ռեժիմային համակարգերը կփոփոխվեն:
Փորձենք հասկանալ, թե որքա՞ն կկազմի միջին կենսաթոշակը նոր ներդրվող համակարգի շնորհիվ: Հաշվարկի համար վերցնենք միջին ցուցանիշներ:
Փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար:
Առաջիկայում օդի ջերմաստիճանի սպասվող շուրջ 10 աստիճանով նվազումը չի կարող գյուղատնտեսական մշակաբույսների ցրտահարություն առաջացնել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, բույսերը բողբոջման փուլ դեռ չեն մտել և ներկայիս բարձր ջերմաստիճանի պայմաններում 10 աստիճանով ցրտելը չի վնասի:
Անցած տարվա նոյեմբերից մինչև հիմա կաթի հետ կապված ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել՝ ո´չ քանակության, ո´չ յուղայնության, ո´չ էլ այլ առումով: Այս մասին 168.am-ին ասաց Հայաստանի կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը:
Ստացվում է` երիտասարդները երկար փողեր պետք է ստանան իրենք իրենց հաշվին։ Ու ոչ մի հաշվարկ չի ներկայացվել, թե 275 հազար երիտասարդ ընտանիքներից քանի՞ տոկոսն են հիպոթեքով տուն գնելու հնարավորություն ունենալու, եթե գումարների ընդամենը 10-15%-ն է գնալու ՀՀ բանկային համակարգ։
Փետրվարի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,790,356 ԱՄՆ դոլար 411.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112,695,864 ԱՄՆ դոլար 412.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։
Այսօր՝ փետրվարի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.99 դրամ։ Երեկվա համեմատ դոլարի գինը գրեթե չի փոխվել (երեկ միջին փոխարժեքը 413 դրամ էր)։
Վարչապետը շանտաժ է անում։ Ասում է, մեր կուտակայինը եթե չլինի անթոշակ կմնաք։ Մենք, «Դեմ եմ» շարժումը ոչ թե կուտակայինին ենք դեմ, այլ այս ձևի կուտակայինին. երբ փողը վերցնում են 45 տարով (այլ ոչ թե 10 տարով, ինչպես երկրների մեծ մասում), երբ փողերի կեսը դուրս է տարվում, երբ հասկանալի չէ, թե 45 տարի հետո ի՞նչ փողով ենք ետ ստանալու, երբ նվազագույն եկամտաբերություն պետության կողմից երաշխավորված չէ։ Մի խոսքով՝ դեեեեեեեեեմ ենք։
Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կազմակերպած ակցիայից մասնակիցները հրաժարվեցին ունկնդրել բանախոսներին և հարցեր ուղղել նրանց: Կարճ հայտարարությունից հետո նրանք հեռացան, իսկ համաժողովը շարունակեց աշխատանքը:
«Սա հեշտ ռեֆորմ չէ: Գիտեք, պոպուլիզմն ընդունելի է ընդդիմության համար, որովհետև դա քաղաքական պայքարի ձև է, բայց երկրի համար կործանարար կլինի, եթե իշխանությունը զբաղվի պոպուլիզմով»:
Այսօր Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» շարժման կողմից առաջ քաշվող փաստարկներին՝ վստահության խնդիր, երաշխիքներ և այլն: