Բաժիններ՝

«ԵՏՄ-ից ստացածը մի քանի անգամ ավելի է, քան մեր հավաքագրածը»

Չնայած տնտեսական ներկայիս ոչ բարենպաստ իրողություններին, ՀՀ-ն ԵՏՄ-ից մաքսային իր մասհանումները ստացել է ավելի շատ, քան ինքն էր հավաքագրում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Ըստ պայմանագրի, մենք ոչ թե ստանում ենք կոնկրետ գումար, այլ ստանում ենք տոկոս, որոնց համապատասան փետրվարից սկսած ստացել ենք մասհանումներ մոտ 2 տասնյակ միլիարդ: Սական ԵՏՄ-ից ստացածը մի քանի անգամ ավելի է, քան մեր հավաքագրածը: Այսինքն՝ մենք ԵՏՄ-ից ավելի ենք ստանում, քան տալիս ենք»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

Նա հորդորեց չկապել ԵՏՄ ռեժիմը կոնկրետ իրավիճակի հետ, որ առկա է տարածաշրաջնում, օրինակ՝ եթե նավթի գները լինեին 130 դոլար, չէինք ասի, որ ԵՏՄ-ից է: Ըստ նրա՝ պայմանագրում ամրագրված տոկոսները ՀՀ-ն ստացել է ու ստացել է ավելի շատ, քան տվել է, և առնվազն 5 մլրդ դրամի տարբերություն կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս