այաստանում էր Եվրոպական Հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) պատվիրակությունը ի դեմս Արտաքին ավիացիոն քաղաքականության միջազգային տրանսպորտի հարաբերությունների բաժանմունքի վարիչ Կլաուս Գեյլի և ավիացիոն հարցերով Հայաստանի պատասխանատու Յանա Ռեջհատովայի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Սուրճը, թեյը, կակաոն թանկացել են 12,8%-ով, միրգը՝ 12,4%-ով, շաքարավարը՝ 10,8%-ով, հացամթերքը՝ 10,4%-ով։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» այսօր՝ փետրվարի 10-ին, կրկին արտարժույթի առքուվաճաշք տեղի չի ունեցել։ Բորսայում դոլարն առաջարկվել է 481 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 479,5 դրամը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել իր 2015թ. ներդրումային ծրագիրը:
2015 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դռնփակ նիստում քննարկել է գազի սակագնի հետ կապված հարցեր: Հանձնաժողովը գտնում է, որ տարադրամի փոխարժեքի փոփոխման արդյունքում հնարավոր է գազի գինը նվազեցնել:
Արցախբանկ ՓԲԸ նոր Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ է նշանակվել Արթուր Վալենտինի Մխիթարյանը
Պայմանավորված Հայաստանի` ԵՏՄ անդամակցությամբ, 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:
Արթուր Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց այս աճը, սակայն հավելեց, որ տուրիզմի կայուն զարգացման համար մեր երկրում դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն:
Նորամուծություններ՝ ԵՏՄ անդամակցության շրջանակում
Արամ Հարությունյանը, ըստ էության, պետության փողերը դրել է իր գրպանը, քանի որ «Նաիրիշինի» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է նրան:
Ըստ Արտակ Քյուրումյանի՝ նոր ներգրավվող պարտքը բացասական ազդեցություն է ունենալու պետական բյուջեի ծախսերի վրա
Բորսայում դոլարն առաջարկվել է 481 դրամով, սակայն պահանջարկ ընդհանրապես չի ներկայացվել։
2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտնում է, որ հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018թթ. նոր ռազմավարությունը, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը` նպաստելու երկրի ճկուն, ընդգրկուն և կայուն զարգացմանը:
Պարզվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ՀՀ տնտեսության ոլորտներից մեկի վրա բավականին դրական ազդեցություն է ունեցել: Խոսքը զբոսաշրջության մասին է:
Հայկական ընկերությունների մասնակցությունը «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին կազմակերպվել է մեկ միասնական հայկական տաղավարի սկզբունքով, ինչի համար վարձակալվել և կառուցապատվել է 174 մ2 տարածքով հայկական տաղավար։
«Յունիբանկը» խաղարկություններն անցկացնելու է յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ:
Գարեգին 2-ի անունը տեղ է գտել HSBC-ի՝ 2000 թվականի հաճախորդների ցանկում։ Նա փոխկապակցված է եղել «Նորին Սուրբ Օծություն Գարեգին 2-րդ Ներսես» անունը կրող բանկային հաշվի հետ, որի վրա 2006/2007 թվականներին եղել է 1,1 միլիոն ԱՄՆ դոլար։
Մինչ «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը, «Էներգոկոր» ընկերությունն էլ գործարանից պահանջում է իր պարտքը:
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 9502.3 հազար լիտր օղի։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013 թվականի համեմատ օղու արտադրության ծավալները նվազել են 402.5 հազար լիտրով կամ 4.1%-ով։
Կասկածներ են առաջանում, որ ՌԴ-ն Հայաստանին պարզապես որպես «պատուհան» կարող է օգտագործել: Այսինքն, ՀՀ-ն եվրապարտատոմս կթողարկի ու նախկինի պես կփակի ռուսական հերթական վարկը:
Փետրվարի 2-6-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,111,239 դոլար 475.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 82,398,272 ԱՄՆ դոլար 477.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
200 միլիոն օգտատեր ունեցող և շահույթով աշխատող Picsart-ը հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Sequoia Capital վենչուրային հիմնադրամից։
Նվազագույն պարենային զամբյուղի գինը ամսվա կտրվածքով 2014 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 32727.5 դրամ։
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) նվազել են 51.3 մլրդ դրամով։
«Բազմաթիվ աշխատանքներ կան, որ պետք է անել: Մարդիկ սիրով մնում են, որովհետև բոլորն էլ ուզում են գույքը նորմալ հանձնել, որովհետև ոչ մեկը վերագործարկման հետ կապված հույսը չի կտրում»,- ասաց նա:
Տավուշի մարզում հայ գործարարներից մեկը ցանկանում է ձեռնոցի արտադրամաս «բացել»: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ռուսասատանաբնակ գործարար է։ Գործարան բացելու հարցով նա վերջերս հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ։
«Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում։ Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ վերագործարկվելու է, եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի։ Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»։