Որոտանի ՀէԿ-երի համալիրը վաճառվել է 85 մլրդ 813 մլն դրամով
Որոտանի ՀէԿ-երի համալիրը վաճառվել է 85 մլրդ 813 մլն դրամով: Ինչպես այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, վճարումը կատարվեու է երկու փուլով՝ կեսը հիմա, կեսը՝ ուղիղ մեկ տարի հետո:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը 51 մլն եվրո ներդրումների մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել KfW բանկի հետ և այս գումարը տեղափոխվում է գնորդին ու դրանով պետք է աշխատանքներ ու ծրագրեր իրականացվեն:
«Վաճառքից հետո սակագների թանկացում չի լինի»,- վստահեցրեց Ե.Զախարյանը՝ հավելելով, որ «Որոտանի» 230 հոգի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի որևէ վերանայում առաջիկա մեկ տարում չի լինի և բոլորը կպահպանեն իրենց աշխատատեղերը: