Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Երևանի ժամանակով ժ. 10.59-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,28%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 64,63 դոլար:

Միևնույն ժամանակ WTI ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,71%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 60,34 դոլար:

Նավթային գների վրա բացասական ազդեցություն է ունեցել նախօրեին հրապարակված Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումը, որի համաձայն՝ 2015թ. նավթարդյունահանման ծավալները կավելանան օրական մինչև 300 հազար բարելով:

Տեսանյութեր

Լրահոս