Վարկի մարման ժամկետը հետաձգվել է

Կառավարությունը ՀՀ 2015թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն՝ 5 տարով հետաձգվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը, ապահովվել ընկերության 2015թ. ընթացիկ գործունեությունը և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխումն ու տեղադրումը, ինչպես նաև մոտ 255 մլն դրամ հատկացվել լրացուցիչ սարքավորումների ձեռք բերման և ծրագրի առաջին փուլի ռադիոիզոտոպների արտադրության ստեղծման համար: Նշվել է, որ մոնտաժային աշխատանքներն առաջիկա հուլիսին կավարտվեն: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել այս ծրագիրը և դրա իրականացման ժամկետի պահպանումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930