«Լուկօյլի» զուտ շահույթը կրճատվել է 60%-ով

Ռուսաստանում խոշորագույն նավթային «Լուկօյլ» ընկերությունը զուտ շահույթը նավթի գնանկման հետևանքով 2015թ. առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ կրճատվել է 60%-ով, սակայն ընկերությունը ակնկալում է նավթի գնաճ մոտ ապագայում մինչև 1 բարելի դիմաց 75 դոլար, գրում է Reuters-ը:

«Լուկօյլը» հայտնել է, որ նվազեցրել է զուտ շահույթը մինչև 0,69 մլրդ դոլար՝ չարդարացնելով վերլուծաբանների կանխատեսումը (1,06 մլրդ դոլար):

Ընկերության հասույթը այս եռամսյակում նվազել է 35%-ով՝ մինչև 23,19 մրդ դոլար այն ժամանակ, երբ վերլուծաբանները ակնկալում էին 22,55 մլրդ դոլար, EBITDA-ն նվազել է 30%-ով՝ մինչև 2,82 մլրդ դոլար՝ կանխատեսված 3,34 մլրդ դոլարի դիմաց:
Ֆինանսական ցուցանիշների նվազումը «Լուկօյլը» բացատրել է նավթի համաշխարհային գների անկմամբ 2015թ առաջին եռամսյակում՝ տարեկանարտահայտությամբ ավելի քան 50%:

Տեսանյութեր

Լրահոս