Համաշխարհային բանկը վատացրել է Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումները

Համաշխարհային բանկը (ՀԲ) 2015թ. Ադրբեջանում կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 1,5 տոկոսով: Այս մասին ասվում է բանկի պաշտոնական կայքում այսօր հրապարակված Global Economic Prospects-ի հունիսյան ակնարկում:

Նախորդ հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանում տնտեսական աճի տեմպերը սահմանվել էին 4,4 տոկոս մակարդակում:
ՀԲ-ի թարմացված զեկույցում 2016թ. Ադրբեջանում ՀՆԱ-ի աճի տեմպերը կլինեն 2,6 տոկոս, 2017-ին՝ 2,7 տոկոս:

Ըստ բանկի կանխատեսումների՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի (Ադրբեջանին դասում է Կենտրոնական Ասիայի մեջ) երկրների տնտեսական աճը կկազմի 1,8 տոկոս 2015 թվականին, 3,4 տոկոս՝ 2016-ին ու 3,6 տոկոս՝ 2017-ին:

Մասնավորապես, Վրաստանում ՀՆԱ-ն 2015թ. կանխատեսվում է 2 տոկոսի սահմաններում , Հայաստանում՝ 0,8 տոկոս, Ղազախստանում ու Ղրղզըստանում՝ 1,7 տոկոս, Տաջիկստանում՝ 3,2 տոկոս, Ուզբեկստանում՝ 7,6 տոկոս, Թուրքմենստանում՝ 8 տոկոս, Թուրքիայում՝ 3:

Ռուսաստանում, Բելառուսում ու Ուկրաինայում սպասվում է ՀՆԱ-ի նվազում 2,7, 3,5, 7,5 տոկոս համապատասխանաբար:

Տեսանյութեր

Լրահոս