«Փոխարժեքային մեծ ցնցում չի եղել, որ անհանգստանանք: Բայց քանի որ ցնցումները կտրուկ են եղել, մարդկանց հուզում է, թե ինչ անել»,- ասաց նա:
«Դա ռազմավարական շատ մեծ ռիսկեր է պարունակում: 2008թ. ԱՄՆ-ում ճգնաժամի ժամանակ հիմնականում խոշոր բանկերը հայտնվեցին սնանկ վիճակում, մինչդեռ փոքր բանկերը հաղթահարեցին…
Ռուսաստանում սառնարանների վաճառքի ծավալները 2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 71%-ով։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի վիճակագրական կոմիտեն։
ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի գործուղումների և շրջագայությունների համար այս տարի ծախսվելու է 215 մլն դրամ:
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ արժութային վարկանիշը «BBB-/A-3»-ից իջեցրել է մինչև «BB+/B», որը փորձագետներն անվանում են թափոնային կամ աղբարկղային վարկանիշ: Վերլուծաբանները գտնում են, որ սա խիստ բացասաբար կազդի Ռուսաստանի՝ առանց այդ էլ ծանր դրության մեջ գտնվող տնտեսության վրա:
Տնտեսական ճգնաժամը չի կարող ճանապարհորդությունից հրաժարվելու պատճառ դառնալ: Հանգստանալու համար ոչ շատ մեծ գումար կարելի է ծախսել ոչ միայն եվրոպական հանգստավայրերում, այլև՝ նախկին ԽՍՀՄ տարածքում: bigpicture.ru կայքը կազմել է այն 9 պետությունների ցանկը, որտեղ կարող եք հանգստանալ 2015թ.: Ուշագրավ է, թե ինչպես է կայքը ներկայացնում Հայաստանը և Հայաստանում հանգստանալու առավելությունները:
Հայաստանի սարքաշինության երբեմնի առաջատարներից «Ավտոմատիկա» ձեռնարկությունը, որ մինչ այժմ պետական էր, կմասնավորեցվի: Ձեռնարկության 80% բաժնետոմսերը ներկայումս գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ
Կենտրոնական բանկի նախագահի հունվարի 21-ի որոշումով գրանցվել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Փոստբանկ Կապան 01» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
Այսօր Հայաստանի պետական միգրացիոն ծառայության դիտարկման փուլում են մոտ 3500 քաղաքացիների հայտարարություններ, որոնց նախորդ տարի մերժել են աշխատանքի նպատակով մուտք գործել ՌԴ:
Դոլարն առաջարկվել է 477 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 474.75 դրամը
«Բավականին բարդ իրավիճակ է ՀՀ-ում ընդհանուր տնտեսության առումով, ու դա պետք է անդրադառնա նաև բանկային համակարգի վրա: Իհարկե, չի կարող չանդրադառնալ: Բանկիրներն էլ մարդիկ են և, իրենց ռիսկերը հաշվի առնելով, փորձում են այնքան բարձր տոկոսներով տրամադրել վարկերը, որ փոխհատուցվի որոշակի վարկերի ոչ վերադարձելիությունը»:
Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում: 2011թ.-ից ի վեր նման հեղինակավոր մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ:
Հայաստանն այս տարի դիրքերը զիջել է տնտեսական ազատության ցուցանիշով: Սա է փաստում այսօր Ամերիկյան հեղինակավոր «Հերիթեյջ ֆաունդեյշըն» (The Heritage Foundation) կազմակերպության հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս 2015» հետազոտությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին:
ՀՀ բոլոր 21 բանկերը հրապարակել են նաև 2014 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշները։ Ինչպես խոստացել էինք, կրկին անդրադառնում ենք թեմային՝ թարմացնելով տվյալները։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:
«Այդպես անմիջական չասենք, թե ոնց կազդի, որովհետև միշտ էլ այդ լարվածությունը եղել է, ամռանն էլ է եղել, բայց ամեն դեպքում այն չի կարող դրական ազդել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը
21 բանկերի շահույթը 2014 թվականին 42.34%-ով նվազել է 2013-ի համեմատ և կազմել 26.7 միլիարդ դրամ (2013-ին բանկային ոլորտի շահույթը 46.3 միլիարդ դրամ էր)։
Այսօր՝ հունվարի 26-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.5 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.21%-ով կամ 1 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 200 հազար դոլար։
«Պետք է վերագնահատվի իրավիճակը, հավաքվեն մարդիկ, որոնք ոչ թե մտածում են, որ միակն են և միակ ճշմարտությունն իրենք են տարածում, ինչպես նախորդ վարչապետն էր, այլ հրաժարվեն այն քաղաքականությունից, որ մինչև հիմա վարել ենք` դրամի զսպման, փոխարժեքի պահպանման, չ նստել ու մտածել, թե ինչ կարելի է անել: Դա շատ բարդ է, այսինքն` միանշանակ լուծումներ չկան, մի քանի սցենարներ պետք է գծվեն ու ամեն մի սցենարի քննարկման ժամանակ պետք է հաշվարկել, թե դա ինչպիսի հետչանքներ կունենա: Այժմ մենք նորից անում ենք այն նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ»,- 168.am-ին ասաց ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանը՝ խոսելով բանկերի խոշորացման մասին:
2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5 միլիարդ 920.9 միլիոն դոլար՝ 1%-ով ավելի շատ, քան 2013 թվականին։
2014 թվականի ընթացքում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 7.6%-ով և կազմել 171120 դրամ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ամփոփել է 2014 թվականի արդյունքները
Հայաստանում սպառվող գազի հետ կապված խնդիրների վերաբերյալ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր բացահայտումները կներկայացնի Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի մեկնարկի սկզբում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Անդրադառնալով տարվա սպասումներին՝ միության նախագահը նշեց, որ Հայաստանի համար կանխատեսում են զրոյական աճ, իսկ ՌԴ-ի համար՝ նվազում, որը կազդի տրանսֆերտների վրա:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ Ռուսաստանի գրեթե բոլոր քայլերը դրական չեն Հայաստանի համար, Ուկրաինայի հետ պատերազմը ՌԴ-ն սկսեց, ՀՀ-ն կապ չուներ, բայց ներքաշվեց դրանում, հայերը կորցրեցին իրենց աշխատանքն ու բիզնեսը Ուկրաինայում, որի հետ նաև առևտուրն է բավականին նվազել:
Յուրաքանչյուր բիզնեսմեն գիտի, որ կարևոր է ոչ թե այն, թե ինչ ես ասում, այլ՝ ինչպես ես դա ասում: Նույնիսկ, երբ չեք խոսում, միևնույն է՝ դուք դեռ շարունակում եք հաղորդակցվել: Երբ հասկանաք մարմնի լեզուն և, թե ինչ եք ասում դրանով, դուք կարող եք կառավարել այն և ստիպել մարդկանց ձեզ օգնել բիզնեսում:
Հայաստանում գոնե մի ցուցանիշ կայուն աճում է, և, հաշվի առնելով, որ դրան առնչություն չունեն վիճակագրական ծառայության «վարպետները», ովքեր ամեն ինչ անում են իշխանությանը հաճոյանալու համար, այն իրապես արտացոլում է մեր իրականությունը: Դառը իրականությունը:
Հարցին՝ արդյոք ներդրումների աշխուժացում կլինի՞ շրջանառության հարկի սպասվող նոր փոփոխությունից, որով տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկ նվազեցվելու է 10 անգամ՝ ներկայիս 20 %-ի փոխարեն սահմանելով 2 %, ասոցիացիայի նախագահը պատասխանեց, որ նման մարդ չի ճանաչում, որը կօգտվի դրանից. «Նույնիսկ հորիզոնում չեմ տեսնում, որ կգա ու կօգտվի: Արտաքին ներդրողները՝ միայն այդ գործոնը հաշվի առնելով, չեն գա ու ներդրումներ չեն անի: Օրինակ, դրանից օրեր առաջ ՎԶԵԲ-ը ՀՀ-ում տնտեսական 0% աճ կանխատեսեց, դրա մասին չեն խոսում»: