Բաժիններ՝

Պետք է պատասխանատվության կանչել «Նաիրիտի» թալանի հեղինակներին

Այսօր Աժ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դրական գնահատեց, որ նաիրիտցիների աշխատավարձի խնդիրը լուծվելու է, բայց շեշտեց, որ դա նաիրտցիների համառ պայքարի արդյունքն է: Ըստ նրա՝ դեռ պետք է լուծել 2 խնդիր՝ պատասխանատվության կանչել «Նաիրիտի» թալանի հեղինակներին և քիմիական արդյունաբերության ապագայի՝ «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը:

Լ.Զուրաբյանը նշեց, որ իր ձեռքին է գտնվում մի փաստաթուղթ, որ գաղտնի է պահվում իշխանությոնների կողմից՝ աուդիտի եզրակցությունը, որ «Նաիրիտը» չի կարող աշխատել: Նրա խոսքով՝ «Ջակոբս» ընկերության 2012թ. և 2013 թթ. եզրակացություններում նշվում է, որ կաուչուկի բութադիենային արտադրությունը ունի մեծ հեռանկար:

Լ.Զուրաբյանն առաջարկեց անցկացնել ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողովի նիստ, որում կներկայցնի բոլոր այդ փաստաթղթերը, որ «Ջակոբսը» 2 անգամ դրական եզրակացություն է տվել «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված, իսկ այսօր ՀԲ-ն կառավարության պատվերով տվել է լիովին այլ գնահատական: Այսինքն, ըստ նրա, գործ ունենք մեքենայության հետ, որի նպատակն է ապակողմնորոշել հայ հանրությանը և զրկել քիմիական լուրջ արդյունաբերություն ունենալու հեռանկարից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս