Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելի արագ տեմպերով է աճում, քան Մաքսային միության անդամ մյուս երկրներում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2013 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքն աճել է 7.2%-ով, մինչդեռ Ղազախստանում՝ 2.3%, իսկ Ռուսաստանում և Բելառուսում գրանցվել է անկում՝ համապատասխանաբար 0.1% և 4.8%:
Այսօր՝ փետրվարի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Գնորդները պահանջարկի գինը հասցրել են մինչև 412.5 դրամ, սակայն առաջարկի գինը պակաս չի եղել 413.5 դրամից։
ՀՀ կառավարության առաջիկա՝ փետրվարի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գործադիրի հավանությանը կներկայացնի «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այսօր «Յունիբանկը» նոր մասնաճյուղ բացեց Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22, N 51 հասցեում: Նորաբաց մասնաճյուղը ուղղված է ավանդների ընդունմանը, սպառողական և բիզնես վարկավորմանը, բանկային քարտերի տրամադրմանն ու սպասարկմանը, ինչպես նաև UNISTREAM դրամական փոխանցումների իրականացմանը և կոմունալ վճարումների ընդունմանը:
Նախորդ շաբաթն Ազգային ժողովում նույնպես բուռն անցավ։ Այս անգամ մթնոլորտի «քեֆ-ուրախությունն» ապահովում էր «Որոտան ՀԷԿ» համալիրի վաճառքի թեման։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ օրենսդրության պահանջներին չբավարարող ձվերի խմբաքանակն Ուկրաինայից ՀՀ է ներմուծվել «Սովռանո» ընկերության կողմից
Դեպի Հայաստան նավթամթերքների ներկրման աշխարհագրության մեջ արմատական փոփոխություններ են սպասվում։ Այս դեպքում ևս սպասվող փոփոխությունները պայմանավորված են դեպի Մաքսային Միություն Հայաստանի բռնած ճանապարհով։
Մոտ 1.5 տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն էր իրականացրել մի քանի ջրօգտագործողների ընկերություններում՝ ՋՕԸ-ներում («Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ»), ու բազմաթիվ խախտումներ էր բացահայտել:
Անցած տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը կազմել է ամսական 31,759.8 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 56,214.9 դրամ:
Անցած շաբաթ հրապարակվեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործողությունների ծրագիրը, կամ, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհային քարտեզը: Բացառությամբ Հայաստանի կառավարության ու իշխանության տեսակետը ներկայացնող գործիչների, գրեթե բոլորը ահազանգում են, որ բացի քաղաքական վտանգներից, Մաքսային միությանն անդամակցությունը հանգեցնելու է նաև տնտեսական ու սոցիալական բացասական հետևանքների: Կառավարությունը փորձում է փարատել այդ մտահոգությունները և ինչպես միշտ, այդ փորձերը, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվում: Կառավարության տեսակետը պաշտպանողներից մեկն էլ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն է:
Այսօր՝ փետրվարի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 412 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ թանկացել է 0.13%-ով։
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3910B148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրոպական միությունն արժեվորում է վերջին վեց տարիների Վերահսկիչ պալատի անցած ուղին և իրենք պատրաստ են շարունակելու և խորացնելու Վերահսկիչ պալատի հետ համագործակցության շրջանակները:
Փետրավարի 10-14-ը Մոսկվայում կանցկացվի «Պրոդէքսպո – 2014» ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական 6 գինեգործական ընկերություններ։
Փետրվարի 3-7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,864,276 ԱՄՆ դոլար՝ 408.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 74,199,239 ԱՄՆ դոլար՝ 410.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայաստանի` ՄՄ-ին անդամակացությունից հետո թե´ վրացիները և թե´ հայկական կողմը պետք է շահագրգռված լինեն Հայաստանի ու Վրաստանի միջև ազատ առևտրի գոտին պահպանելու հարցում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոն Մելիքյանը, այս հարցի շուրջ քննարկումներն ընթանում են 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո:
Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.1 մլն ԱՄՆ դոլար:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրավական ակտերի մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ իրավական ակտը, այդ թվում՝ օրենքը, սահմանում է պարտադիր պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ):
Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում այսօր, որի արդյունքում իշխանությունը չի կարողանում որևէ ձևով աճ ապահովել, նախկինում տարիներ շարունակ վարած քաղաքականության բացասական ազդեցությունների արդյունք է: Նույնը սա է լինելու: Մենք կարող ենք բաց թողնել մի լավագույն շանս և հետագայում դժվար թե կարողանանք հետ բերել այն: Մենք այսօր կորցնում ենք մի շատ մեծ առավելություն, որ կոչվում է ԱՀԿ ռեժիմ:
«Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի շտապողականությունը, քննարկվող հարցերը և այսօր առկա ամեն ինչը բերում են մի եզրահանգման, որ ՀՀ կառավարությունն անմեղսունակ է, կառավարությունն ի վիճակի չէ ՀՀ շահերը պաշտպանելու, ինչի մասին նույնիսկ արդեն իրենք են խոստովանում»
ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ երեկ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են։
Է.Սանդոյանը նշել է, որ Հայաստանը պետք է կարողանա օգտագործել Մաքսային միության առավելությունները, որի համար երկրում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ գործարար միջավայրի բարելավում և այլն, պետք է մշակել խաղի կանոններ և օգուտ քաղել իրավիճակից:
Մ՞իթե մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեցող մարդկանց մի քանի հոգիանոց խումբն ի վիճակի է ճանապարհային քարտեզ մշակել, ուր ոչ մի ակնարկ չկա առ այն, թե բիզնես հանրությունն ինչ ակնկալիք ունի ՄՄ-ից։
168.am-ին հայտնեցին, որ «Նաիրիտում» կրճատվողներին ծանուցագրեր են ուղարկել, որ նրանք ապրիլ ամսից այլևս չեն աշխատելու, նաև նշեցին, որ գործարանում կրճատման նոր ցուցակներ են կազմում: Կրճատվողների այս խումբը հիմնականում շինարարներ են, բայց, ինչպես ասում են, սա գարնան առաջին ծաղիկներն են:
«ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում և տեղական արժույթի և կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակից: Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը:
Ծաղկաձորում այսօր մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովը, որը կազմակերպել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և ՀՀ Կենտրոնական բանկը:
«Մենք որևէ ամբիցիա չունենք, եթե իրենց նպատակն այն է, որ նախաձեռնության հեղինակն անպայմանորեն իրենք լինեն, քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»:
ԿԲ-ն փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն
Այսօր հաճախորդն իր հայտի վերաբերյալ պատասխանը պահանջում է միանգամից, այլ ոչ թե մեկ կամ երկու ժամ հետո: Եվ, եթե բանկը ցանկանում է հաջողության հասնել, ապա պետք է հաշվի նստի իր հաճախորդի կարծիքի հետ: Բանկային մասնագետի` անդերրայթերի կողմից վարկային հայտի դիտարկումը և նրա հնարավոր սուբյեկտիվ մոտեցումը «Յունիբանկի» համար արդեն անցած փուլ է:
Բոլորովին չենք զարմանա, եթե իմանանք, որ մեր այսօրվա պաշտոնյաները չեն հասկացել մեթոդոլոգիայի իմաստը: Ի դեպ, մեր պետական կառավարման մարմինների ցածր մակարդակի մասին մենք բազմիցս գրել ենք մեր զեկույցներում: Կրթության պակասին ավելանում է նաև վերադասին ամեն գնով հաճոյանալու մեր այսօրվա միջին վիճակագրական պաշտոնյայի անսահման ցանկությունը, ինչի արդյունքում էլ մեղավորը դառնում է մեթոդոլոգիան: