Բաժիններ՝

Ինչո՞ւ են պոչամբարների լցակույտերի մշակման ծրագիրը հաստատում օրենքով

Այսօր ԱԺ նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ նրա՝ այս օրինագիծը կնպաստի ՀՀ-ում մեծածավալ ներդրումների իրականացմանը և էկոլոգիական մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը, աշխատատեղերի բացմանը և տնտեսության բարելավմանը: Նախատեսվում է կառուցել գործարան (տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ), որը կվերամշակի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը: ԶՊՄԿ պոչամբարներում կուտակված է մոտ 300 մլն տոննա արտադրական լցակույտ, որի պաշարը տարեկան ավելանում է ևս 18-20 մլն տոննայով: Մինչև 330 մլն դոլարի ներդրումային ծրագիրը ներկայացրել է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որը նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան` տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ: Որպես հումք նորից օգտագործվելու է պոչամբարի խյուսը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվել է, ինչո՞ւ է օրենքի տեսքով հաստատվում հենց այս ընկերության ծրագիրը:

Ա.Գալստյանը պարզաբանեց, որ առ այսօր ուրիշ ոչ մեկն իրենց չի դիմել, միայն մի ընկերության հետ են բանակցել, բայց դրական արյդունք չի եղել, իսկ այս ընկերությունը նաև երաշխիքներ է ներկայացնում: Ըստ նրա՝ընկերությունը դեռ պետք է ծրագիր (մաստեր պլան) ներկայացնի, որը պետք է արժանանա կառավարության հավաությանը:

Ջհանգիրյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ենթադրվում, որ ԶՊՄԿ-ն կցանկանա համագործակցել ու վերամշակող ընկերության հետ պայմանագր կկնքի, չէ՞ որ ԶՊՄԿ-ն մասնավոր է և ոչ մի կերպ չեն կարող պարտավորեցնել:

Փոխնախարարը համաձայնեց, որ պարտավորեցնելու իրավական ուժ կառավարությունը չունի, բայց նշեց, թե ԶՊՄԿ-ն էլ է շահագրգիռ պոչամբարների վերամշակմամբ ու նախնական համաձայնություն արդեն ձեռք է բերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս