«Արտահանման կառուցվածքը պետք է լինի մեր մշտական ուշադրության կենտրոնում, այլապես…»
ՀՀ տնտեսական խնդիրները պայմանավորված են ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններով: Այսօր Աժ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ այդ բացասական գործոններն են՝ արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղում, փոխարժեքի արժեզրկում, տրանսֆերտների կրճատում:
Գ.Խաչատրյանը կարևորեց, թե այս գործոնները հետագայում ինչ ադեցություն կունենան տնտեսության վրա: Նա նշեց, որ մակրոմիջավայրն ազդել է պետական բյուջեի եկամուտների և դիֆիցիտի ֆինանսավորման նպատակով պետական արժեթղթերի թողարկման վրա: Ըստ նախարարի՝ ՀՆԱ-ի կանխատեսվածից պակաս աճն ազդում է նաև բյուջեի եկամուտների հավաքագրման վրա, որը կանխորոշում է մյուս ծրագրերի կատարողականը:
Գ.Խաչատրյանը նշեց, որ հարկային օրենսդրության ու վաչարարության անփոփոխ մնալու դեպքում երկրում գեներացվող հարկային եկամուտների չափը կպայմանավորվի բացառապես տնտեսական զարգացումներով: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին բյուջետային փաթեթի հետ մեկտեղ հարկային փոփոխությունները չեն ներկայացնում. այն կգեներացվի հարկային օրենսգրքի մեջ, որը պատրաստ կլինի տարեվերջին և որի արդյունքում կստեղծվի կայուն հարկային միջավայր երկար տարիների համար:
Նախարարի խոսքով՝ բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը և տարածաշրջանում այդ ցուցանիշով կարող է զիջեք միայն Բելառուսին, իսկ եթե հանում ենք ոչ հարկունակ ճյուղերը՝ մոտենում ենք Բելառուսի ցուցանիշին՝ մոտ 30%: Նա կարևորեց ստվերային շրջանառության կրճատմանն ու գործարքների փաստաթղթավորմանն ուղղված աշխատանքները:
Նշելով, որ 31 մլրդ դրամի չափով ավելի հարկ է գանձվել այս տարի և խոսվում է հարկային տեռորի մասին, նախարարը հայտարարեց, որ տնտեսական նվազող ցուցանիշների պարագայում հարկային մուտքերի ավելացման խնդրի հետ կապված գերավճարների աճ չկա, իսկ մուտքերը կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքն է:
Նա նշեց, որ տնտեսական ցուցիչների բարելավման հետ մեկտեղ պետք է բարձրացնել հարկային կարգապահությունը:
Գ.Խաչատրյանի խոսքով՝ պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի բացակայությունը չի կարող չազդել բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման վրա, և այս իրավիճակը զգալի ռիսկեր էր առաջացում 2015 թ. համար:
Նախարարաը տեղեկացրեց, որ ծրագրային բյուջետավորման մոդելը մեր երկրում ներդնելու գործընթացն ակտիվորեն ընթանում է և 2018 թվականից ծրագրային բյուջետավորման համակագը ՀՀ-ում ներդրված կլինի:
Նա վստահեցրեց, որ պետական պարտքը գտնվում է կառավարելի մակարդակում: Գ.Խաչատրյանը ներկայացրեց մի քանի հետևություններ՝ մեր երկրի տնտեսությունն անընդունելի աստիճանի կախված է արտաքին ազդակներից և ակնհայտ է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել տնտեսությունը բոլոր իմաստներով դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ուղղակի ներդրումների չափը շարունակում է մնալ մտահոգիչ և դա նշանակում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել բարելավելու բիզնես միջավայրը, ինչ ուղղակի ներդրումներ ներգրավելու կարևոր նախապայամաններից մեկն է, արտահանման կառուցվածքը պետք է լինի մեր մշտական ուշադրության կենտրոնում, այլապես կվտանգիվի երկրի հեռանակարային զարգացումը: