«Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավական մեծ զարգացում է ապրում»,-այսօր ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՝ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք Բիզնեսի Ֆորումի բացման արարողության կապակցությամբ:
«Հեգնանք չհամարեք խոսքերս` Դուք կարդացե՞լ եք այս օրինագիծը մինչև վերջ, թե՞ Դուք հավատացել եք ձեր իրավաբանական վարչությանը, որ ասել է, որ կազուսներ չկան, մինչդեռ այստեղ շատ կիքսեր կան»
«ՍԴ-ում Դուք բավականին երկար քննարկումներին մասնակցեցիք: Դուք իսկապե՞ս գտնում եք, որ եթե «պարտադիր կուտակային» բառը փոխենք «նպատակային սոցիալական վճար» բառով, իսկապես իրավիճակը փոխվում է»
«Աշխատանքային օրենսգրքում հստակ նշված է, որ երբ գործատուն պետությունն է, կարող են օրենքներով սահմանվել իրավահարաբերություններ, որ չեն կանոնակարգվում աշխատանքային օրենսգրքով: Նման օրինակ է սոցիալական փաթեթը և տարբերակման խնդիր չկա ու չի կարող լինել»
Այսօր՝ հունիսի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.7 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.27 դրամով։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Ընդդիմադիրների բողոքը հուժկու էր: Հայաստանյան իրավիճակին անծանոթ մեկին կթվար, թե նախկինում հենց իրենք՝ ընդդիմադիր պատգամավորներն են ընդունել բոլոր օրենքները: Ուստի հիմա նեղացել են, որ իրենց ժամանակին չեն տվել օրինագծերը: Վեճերն այնքան բուռն էին, որ լրատվամիջոցները չէին հասցնում փոխանցել պատգամավորների ասելիքը: Ափսոս:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը:
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարևոր է։ Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնել է Ռուսական երկաթուղիների նախագահ Վլադիմիր Յակունինը։
«Ինչո՞ւ օրենքի լայն քննարկուներ չեն ծավալվել, գաղափարախոսությունը մնացել է նույնը: Եթե պետական հատվածի 65 աշխատողների է վերաբերում կուտակայինը, սա խտրականություն չէ՞: Եթե պարտադիր կուտակային վճարի անունը դնում ենք՝ նպատակային սոցվճար, ի՞նչ եք կարծում, եթե եկամտային հարկի 25%-ը իջեցնենք 20%, մնացածը մնա սոցապվճար: Նազագույն աշխատավարձի դեպքում գործատուի վրա հավելյալ բեռ է դրվո՞ւմ». այս հարցերն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
168.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը: Այս փաստաթղթում նշված է, որ ձևավորվել է չորս ենթախումբ, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրել է առանձին խումբ խնդիրներ: Մասնավորապես` առաջին խումբն ուսումնասիրել է բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակը՝բնական գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածությանը, ներտնային համակարգի սպասարման ուսումնասիրություն:
Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկումը: Այս պահին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում է հիմնական փոփոխություններն ու թեզերը, որոնք տեղ են գտել ներկայացված փաթեթում:
Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին նվիրված ասուլիս:
Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը տարբեր լույսի ներքո ներկայացվեց և ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն թեմայից: Նման տեսակետ այսօր ԱԺ նիստում հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի կարծիքով՝ մասնագիտական մեծ կարողություններ պետք չեն, ստուգումների համար. «Պետք է ասեն շաքարի թուղթ ունե՞ս, թե՞ չէ»: Այվազյանը նշեց, որ բոլոր տնտեսվարողներին չեն կարողանալու ստուգել, բայց «մի անգամ որ մտան, տեսան թուղթ չունի, ասելու են՝ էլ մի արա տենց բան»:
Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով Յունիբանկը սկսել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը:
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը մանրամասն ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները:
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ անել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում և պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրում կատարելու դեպքում այն տարածվի այնքան մասի վրա, որքան կազմում է պարտավորությունը: Հարցն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին:
Նախագահի պատասխաններից այնքա՜ն հարցեր էին ծագում, որ ցանկացած լրագրողի համար դժվար կլիներ չընդհատել ու հընթացս հարցեր չտալ: Ցանկացածի համար, բայց ոչ «Հարցազրույցի» հեղինակի:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ այսօր «Ալֆա-Ֆարմ» բաժնետիրական ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տրվեց:
Պարզվում է, որ անցած տարի ԱԷԿ-ը ոչ թե քիչ է էլեկտրաէներգիա արտադրել, այլ այն միակ կայանն է, որ 2013 թ. արդյունքներով ավելի շատ է արտադրանք տվել, քան 2012թ.: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2013-ին ՀԱԷԿ-ն արտադրել է 2173.4 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2.1%-ով: Մյուս կայանները 2012-ի համեմատ 2013-ին ավելի քիչ են արտադրել, ընդ որում` ՋԷԿ-երը միասին 6.6%-ով են պակաս արտադրել, ՀԷԿ-երը` 6.4%, հողմային ԷԿ-երը` 9.5%:
Այսօր՝ հունիսի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.97 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.19%-ով կամ 0.76 դրամով։
Հունիսի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում կայացել է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) խորհրդի նիստը, որը նախորդել է Երևանում կազմակերպվող Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի 8-րդ տարեկան ժողովը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի և Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին:
Յունիբանկն իրականացնում է ակցիա «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացող յուրաքանչյուր 1000-րդ հաճախորդը կստանա նվեր` 20 000 դրամ:
ԱԺ արտահերթ նիստն արդեն սկսվել է, սակայն մինչև հիմա կուտակայինի վերաբերյալ օրինագիծը չի տրամադրվել պատգամավորներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը 5.3 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Մալբա» ՍՊԸ-ի հետ՝ 2014թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում պաշտոնական հյուրասիրություն ծառայություն ձեռք բերելու համար։