
Հայաստանն անհրապուրի՞չ է դառնում զբոսաշրջիկների համար

2015թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել1 մլն 192 հազար 120 զբոսաշրջիկ կամ 2014թ. նկատմամբ ցուցանիշը նվազել է 1%-ով: 2015թ. չորրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել 256 հազար 572 զբոսաշրջիկ՝ 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով պակաս:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ.հունվար-դեկտեմբերին արտերկրում իրենց հանգիստն են անցկացրել 1 մլն 187 հազրա 369 զբոսաշրջիկներ՝ 2014թ. համեմատ 0.9%-ով պակաս:
2015թ. IV եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 310 հազար 164 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 1.3%-ով: