«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ փետրվարի 5-ին, դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Սակայն ի տարբերություն նախորդ օրերի, երբ դոլարի առաջարկի ու պահանջարկի գինը չէին համընկնում, այսօր առաջարկ ընդհանրապես չի եղել։
«Յունիբանկում» մեկնարկում է նվերների մեծ խաղարկություն, որին կմասնակցեն 91 և ավելի օր ժամկետով ավանդ ունեցող մեր բոլոր ավանդատուները:
Այս մասին հայտարարել է Գերմանական տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Էկհարդ Կորդեսը:
Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն […]
Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով:
50 խոշորագույն հարկատու ընկերություններից 15-ը նվազեցրել են բյուջե վճարվող հարկերը։ Դրանց մեջ մտնում են նախևառաջ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները
Փոքր և միջին ձեռնարկատերերն ընդամենը հինգ ամիս շունչ կքաշեն փաստաթղթավորման պահանջից, բայց ի՞նչ է լինելու հուլիսին 1-ին և դրանից հետո: Կրկին բողոքի ակցիաներ ու կրկին այդ պահանջի հետաձգո՞ւմ: Մինչև ե՞րբ:
Նախագծով նախատեսվում է Տավուշի մարզի հավասարակշռված զարգացման ապահովմանը, գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների բարձրացմանը, աղքատության կրճատմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ իրականացնել
Դոլարն առաջարկվել է 477.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 477 դրամը։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցրեց, թե գործարանի վիճակն անհանգստացնող է ինչպես ձեր, այնպես էլ բոլորի համար, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների: Նա ասաց, որ նախարարությունում մի քանի հանդիպումներ է ունեցել գործարանի կոլելկտիվի հետ, հարցը քննարկվել է, մասնակցել են նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Զախարյանը հաստատեց, որ «Ռայնովիլի» կողմից ներդրումների չկատարումից հետո բաժնետոմսերը պետք է անցնեն ՀՀ կառավարությանը, բայց դրանք գրավադրված են Միջպետական բանկում:
Անցած տարվա տնտեսական աճի արդյունքները համեստ են՝ 3.9%, բայց անհանգստություն կա նաև կառավարությունում, և միջոցառումները, որոնք նախատեսում է ՀՀ կառավարությունը` 5-6 րոպեում ներկայացնել հնարավոր չէ: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ նշելով, որ առաջին քայլերից մեկը եղել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հակաճգնաժամային հանձնաժողովի ստեղծումը:
Ի գիտություն ՀՀ տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ ներմուծողների
ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկմանը ներկա չէ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը. զեկույցը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը հարուցեց ոչ իշխանական պատգամավորների վրդովմունքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին:
Խոսելով Հայաստանում ներկրման մենաշնորհների և «Կարֆուր»-ի գործունեության համատեղելիության մասին` դեսպանն ասաց, որ «Կարֆուր»-ը միտում ունի ներկայացնել յուրահատուկ գյուղմթերքներ, դրանք ոչ թե թերի մշակված, այլ պատրաստի մթերքներ են, ինչպես հալած պանիրները, գինիները, որոնք մրցակցությունից դուրս են ու ունեն հատուկ սպառող:
«Շրջանառության հարկի նույնիսկ 1 տոկոս իջեցնելու պայմանում փաստաթղթավորման պահանջը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում փոքր և միջին ձեռնարկատերեի զարգացման համար, հատկապես երբ դրանք ի զորու չեն պահանջվող փաստաթղթերը վերցնել մեծածախ վաճառողներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը՝ նշելով, որ մեծածախ վաճառողները պարզապես մերժում են փաստաթղթեր տրամադրել:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս նախագծի ընդունումը ժամանակի ձգձգում է, իսկ հարցը հիմնավոր լուծում է պահանջում և վարչապետի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են շատ կարճ ժամկետում բերել նոր նախագիծ, որ կլուծի խնդիրը, դրա համար կողմ չեն, բայց դեմ էլ չեն լինի:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր նույնպես՝ փետրվարի 3-ին, նույնպես դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել՝ առաջարկի և պահանջարկի գների անհամապատասխանության պատճառով։
ՀՀ 21 առևտային բանկերը բյուջեն համալրել են 37 միլիարդ 169.14 միլիոն դրամով, ինչը 372 միլիոնով կամ 1 տոկոսով ցածր է նախորդ տարվա՝ 2013 թվականի ցուցանիշից։
«Ռիսկերը չափազանց շատ են, երկրի ապագան` վտանգված: Խնդիրը հայեցակարգի ու տնտեսվարման մոդելի ընտրության մեջ է: Տնտեսության պետական կարգավորման համակարգն արմատական արդիականացման կարիք ունի: Ժամանակը մեր դեմ է աշխատում…»,- ասում է նա:
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների համաձայն՝ ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, այլև խիստ վնասաբեր է։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրականացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, թե ունենք 10-15 մենաշնորհատերեր, որոնք դուրս են օրենքի դաշտից.
Նա նշեց, որ անհրաժեշտ է շրջանառության վերահսկողություն, որն էլ պետք է մաքսային ծառայությունն իրականացնի. «Մեր գործընկերները պետք է պայքարեն մինչև վերջ»: Ըստ Բաղդասարյանի՝ ամեն ինչ կբացահայտվի, այդ թվում՝ փաստաթուղթ չտվողները, բայց՝ պետք չէ անուններ տալ:
«ՌԴ-ում աշխատող մեծ թվով հայաստանցիներ, ովքեր մինչ այդ իրենց խնայողություններն էին ուղարկում ՀՀ-ում բնակվող հարազատներին, ՌԴ-ում ռուբլու արժեզրկումից հետո դեպի ՀՀ իրենց առաքումները խիստ նվազեցրին, նույնիսկ՝ դադարեցրին: Թվերը խոսում են այն մասին, որ արտաքին աշխարհից ՀՀ հասնող փոխանցումների 80%-ն ուղարկվում էր ՌԴ-ից: »
Զուրաբյանի խոսքով՝ կա երկու տարեբերակ՝ կամ իրականում ոչ մի մարտունակ ծառայություն չկա ու ՓՄՁ-ներին ուզում են դարձենել իրենց հարկային ու մաքսային ծառայությունը, որը խոշորին կհանի ստվերից, կամ իշխանության ուժը չի պատում խոշորների վրա, որովհետև իշխանությունները իրենք մաս են կազմում այդ խոշորներին, և ոչ թե իրենք անկարող են, այլ օգտագործում են իշխանության լծակները՝ հարստանալու նպատակով:
Վ. Այվազյանի խոսքով՝ խնդիրը փոքր բիզնեսը չէ, օգնությունը պետք է փոքր բիզնեսին տալ, բայց այդ փոքր բիզնեսով պետք է կարողանալ շրջանառությունը ֆիքսել
Ըստ Բագրատյանի՝ Հայաստանում չկա ստվերի խնդիր, չկա մեկը, որ 1000 դրամի առևտուր անի, հարկայինը չիմանա.
ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանում ռեֆորմների բովանդակությունն ու իրականությունը լավն է, բայց լավ չեն մատուցում:
Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, հարկային պարտավորությունների չարաշահումների բոլոր դեպքերում նախարարության քննչական վարչությունում գործ է հարուցվում: