ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար դաշտի ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանը երեկ «Ժամանակի» հարցին, թե ինքը ևս բիզնես դաշտից է, ներկայացված է տարբեր ընկերություններում, իր ընկերությունները պատրա՞ստ են 100 տոկոսով գալ հարկային դաշտ, հայտարարեց. «Ես մասնակցություն չունեմ։ Ես չեմ կարող պատասխան տալ։ Նախ ինքս բիզնես գործունեությամբ իսկապես չեմ զբաղվում։ Իմ տարածքները տրված են վարձակալությամբ, բիզնես ոչ մի գործառույթ չի կատարվում, բացի դրանից էլ ես անձամբ ոչ մի գործունեություն չեմ անում»։
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մասնակցում է ատոմային էներգետիկայի «Ատոմէքսպո-2014» միջազգային խոշոր համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։
Այսօր՝ հունիսի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.55 դրամ։
«Հայաստանում պետք է սահմանվի շքեղության հարկ, որ հարուստներն ավելի շատ վճարեն: Սա նաև կոռուպցիայի դեմ պայքարի յուրօրինակ դրսևորում է»:
Բանկը նաև իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում դիմել դատարան` բարի համբավը և իր հաճախորդների շահերը պաշտպանելու համար
Նիկոլ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետարքրքվեց, թե անցած տարվա հայտարարագրում Ջավադյանն ու իր հետ փոխկապակցված անձի հայատարարագրած մեկական միլիոն դոլարը ինչ միջոցներից գոյացել, քանի որ Ջավադյանը երկար տարիներ ԿԲ նախագահ է:
Զսպողական հարկաբյուջետային քաղաքականության պարագայում, ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացումը որոշակիորեն մեղմել են գնաճային սպասումները:
Հայաստանը չի կարող ուղիղ միջամտել Վրաստանում Վերին Լարսում առկա իրավիճակին: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ՀՀ կառավարությունը շատ մտահոգված է, որովհետև դա Հայաստանը Ռուսաստանին կապող հիմնական ճանապարհն է:
Տարբեր մասնագետների հետ եմ քննարկել, ու բոլորն ասում են, որ այս նախագծով ընդհանրապես հնարավոր չէ ճանապարհը սարքել, որովհետև նախագիծը, կարծես, սևագրություն լինի։ Դժվար է ասել՝ որքան գումար է անհետացել, բայց առաջին երեք հատվածները, որոնք պետք է առաջին փուլով կառուցվեին՝ Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին, որտեղ ամենամեծ կտորը Աշտարակ-Թալինն է և, կարծեմ, ամենամեծ արժեքն ունի՝ 180 միլիոն դոլար, այս ճանապարհները չկան։ Երեք հատվածներն արդեն պետք է ավարտված լինեին։ Աշտարակ-Թալին հատվածի վրա, կարելի է ասել, դեռ 2 տոկոս աշխատանք են կատարել։
Այսօր ԱԺ լիագուրմար նիստում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի հերթական վարկը՝ 60 մլն եվրոյի չափով, որն էլ նախատեսվում է ուղղել Լանջիկից դեպի Գյումրի ճանապարհի կառուցմանը, որը պետք է ավարտվի մինչև 2015թ.:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էին մի քանի ամիս շարունակ դադարեցվել աշխատանքները, և արդյոք ՎՊ բացահայտած չարաշահումների հետ կապված քննարկում եղե՞լ է, մարդիկ պատժվե՞լ են:
«Մումուլում բանավեճերի միջոցով չէ, որ երկրի զարգացման լուսաբացը կբացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Հովիկ Աբրահամյանի հեռակա բանավեճի մասին: Նա նշեց, որ կապ չունի, թե ովքեր են կառավարությունում, նոր կառավարություն է, թե` հին, որովհետև մեզ մոտ 1991 թվականից այդպես էլ չձևավորվեց պետության զարգացման ծրագրի մշակումը, ներդրումը և հետո՝ հաշվետվություն տալը:
Ամփոփելով հաշվետու տարվա ադյունքները, արձանագրվեց, որ իրականացված ռազմավարության շնորհիվ բանկին հաջողվել է աճ արձանագրել գործունեության բոլոր ուղղություններով և պահպանել դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Յունիբանկի ակտիվները գերազանցել են 153 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 133 մլրդ դրամը, իսկ կապիտալը` 20.7 մլրդ դրամը:
Հունիսի 9-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39093156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«Հայաստանը շատ կարևոր արտահանող կարող է դառնալ, հատկապես՝ լոլիկ ու վարունգ կարող է արտահանել Ռուսաստան: Ներկայումս Ռուսաստանի բանջարեղենի շուկայի 30%-ն ապահովում է Թուրքիան: Կարծում եմ, որ Հայաստանը բոլոր հնարավորութուններն ունի փոխարինելու Թուրքիային և ինքը դառնա ՌԴ-ին նշված բանջարեղենի հիմնական մատակարարը»,- ասաց ժամանակակից ջերմոցների կառուցման ոլորտում մասնագիտացած եվրոպական շուկայի առաջատար ֆրանսիական Richel Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Ռիչելը:
«Չափազնացված են այդ պատկերացումները: Այժմ գործառույթները հստակեցվում են՝ հարկային մարմիններն իրենց գործով, մաքսային մարմիններն իրենց գործով, բյուջետային գործընթացն իր մասով: Այսինքն՝ դա չափազանցված է, դա մեր հայկական իրականության երևակայության արդյունք է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով այն մեղադրանքներին, թե ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության միացման արդյունքում ստեղծվել է գերկառույց, սուպերնախարարություն:
Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայատանից ադամանդի արտահանման ծավալները նվազել են 2.3%-ով՝ կազմելով 65.7 հազար կարատ: Չնայած դրան, ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, ՀՀ-ն 1.3 անգամ ավելի եկամուտ է ստացել՝ 1 կարատ ադամանդը վաճառելով 518.4 դոլարով:
Հարցադրմանը, թե ինչո՞ւ շաքարավազի ներկրման մենաշնորհը չի վերացվում և ոլորտն ազատականացվում, ՀՀ պաշտոնյաներից շատերը շտապում են հայտարարել, թե այդ դեպքում ներկրումը փոքր ծավալներով է իրականացվելու, ինչը կազդի ձեռքբերման մեծածախ գնի վրա, նաև շաքարավազն ավելի թանկ գնով կմաքսազերծվի: 168.am-ը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է արդյոք այս կարծիքին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը: «Իմ նպատակն է հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները:
Շատ տարբեր տեսակետներ կան, բայց քանի որ Հայաստանի գները փոխկապակցվել են ներռուսական գներին, բնականաբար, եթե ինչ-որ հաշվարկի բանաձև ընդունվի, որ գործի ՌԴ-ում, նույնը կլինի նաև Հայաստանում: Ժամանակը ցույց կտա:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
«Այնքան էլ կոռեկտ չէ բարձրացնել պարտավորությունների խախտման հարցը, իմ կարծիքով` պայմանագրում կետ չկար, որ գինը 5 տարի չի փոխվելու: Իսկ այն, ինչ ժողովրդին խոստացել են քաղաքական գործիչները, այլ պատմություն է, իսկ առևտրային ընկերությունների միջև ստորագրված պայմանագիրը` այլ: «Գազպրոմը» խոստում չի տվել, որ գազի գինը 5 տարի չի փոփոխվելու, բայց Հայաստանին հարմար գին տրամադրելու պայման դրվել է, և այն պահպանվել է»,- 168.am-ին ասել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են խախտվել պայմանավորվածությունները գազի գնի շուրջ, այն դեպքում, երբ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել (ԵԿՄ համագումար, 15 փետրվարի, 2014թ.), թե գները 5 տարի կայուն կմնան:
Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Անցած տարվա սկզբին Երևան կատարած այցի ընթացքում Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի միջով երկաթուղին անպայման կվերականգնվի: «Իհարկե, ճանապարհը պետք է բացվի, և այն կբացվի։ Այդ ճանապարհը կլավացնի հարաբերությունները Աբխազիայի հետ և կբարելավի տնտեսությունը։ Սակայն ցավոք, շատ հաճախ այն, ինչ լավ է տնտեսության համար, վատ է քաղաքականության համար։ Կարծում եմ, որ այդ հարցը չափազանց քաղաքականացված է։ Ճանապարհի բացումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ այդ հարցը իրարանցում չի առաջացնի»,- ասել էր Իվանիշվիլին:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմին՝ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
«Էս աշխատողները լավ պիտի աշխատեն, պիտի սովորեն, ես ասել եմ 10 հազար մարդ պիտի աշխատի, սա հեշտ չէ, հիմա փոքր է արտադրամասը, կարող է 5 տարվա մեջ, կարող է 10 տարվա մեջ մենք հասցնենք 10 հազար մարդու, մենք չենք ասել վաղը հենց 10 հազար մարդ պիտի աշխատի, որտե՞ղ կա 10 հազար մարդ, ամբողջ Լենինականը հավաքեն 10 հազար մարդ չկա…»,- ասել է նա:
Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների ու փոխկառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը, որը կայացել է Նիդեռլանդների կառավարության նստավայր Հաագայում: Պատվիրակությունը գլխավորել է նախարար Գագիկ Խաչատրյանը` որպես Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները:
Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են փախստականների, ինչպես նաև Արցախյան պատերազմի երկրորդ ու երրորդ կարգի հաշմանդամների համար մեկնարկելիք սոցիալական հիփոթեքի ծրագրի որոշ մանրամասներ: