«Թուրքերի մուտքը ռուսական շուկա կարող ենք մեկընդմիշտ փակել». Վահան Համազասպյան

«Ռուս թուրքական հարաբերություններ վատացման արդյունքում թուրքերը կորցրել են իրենց շուկան Ռուսաստանում, Բելոռուսում։ Հիմա այդ շուկաներում կա չրերի մեծ պահանջարկ, որը կարող ենք բավարարել։ Շատ լավ հիշում ենք նաև նախորդ տարի խաղողի բերքի հետ առաջացած խնդիրները: Այս ամենը նկատի ունենալով` հելիոֆիկացիայի մեր ծրագիրը թույլ կտա մշակել գյուղամթերքները արևային գործարաններում»,- «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկմանը այս մասին ասաց Հայաստանի հելեոֆիկացիայի ծրագրի հեղինակ՝ տեխն.գիտ.դոկտոր Վահան Համազասպյանը:

Նա նշեց, որ ունեն նախագիծ` Հայաստանի և Արցախի գյուղերում ստեղծել արևային գործարաններ. «Ամեն գյուղ կունենա իր փոքրիկ արևային գործարանը։ Հայատանում ու ԼՂՀ-ում կարելի է ստեղծել այդպիսի 500 գործարան։ Դա կլինի համակարգ, որը ամռանը կծառայի գյուղամթերքների մշակման համար, իսկ ձմռանը` դպրոցների, մանկապարտեզների ջեռուցման: Կից կարող է գործել նաև բաղնիք-լվացքատուն: Գործարանի արժեքը 500 հազար դոլարից 1 մլն դոլարի սահմաններում է` կապված գործարանի չափերից»։

hamazaspyan (2)

Ըստ Վ. Համազասպյանի՝ արևային գործարանում կարելի է ստանալ արևային քաղցրավենիք (սուջուխ), բադրիջանի պահածո, չրեղեն, արևային մուրաբաներ, հյութեր, որոնք կարելի է դրսի շուկաներում վաճառել 3 անգամ ավելի թանկ, քան սովորական պայմաններում պատրաստված նույն արտադրանքը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ այս նախագիծը կառավարությանը չեն ներկայացրել, քանի որ իրենց նախորդ առաջարկներն էլ կամ ամիսներով քննարկվում են, կամ՝ մերժվում են. «Կառավարության գործողությունները մեզ համար այդքան էլ հասկանալի չեն: Նրանք շատ դանդաղ են աշխատում, իսկ այս ոլորտը արագություն է սիրում: Եթե մենք կարողանանք հաջորդ տարվանից ռուսական շուկա արտահանել արևային մթերքներ, թուրքերի մուտքը ռուսական շուկա ընդմիշտ կփակենք»:

hamazaspyan (3)

Տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուդոլֆ Հունանյանն էլ նշեց, որ արևային մշակում անցած այն ապրանքները, որոնք նորկայացվել ենք տարբեր ցուցահանդեսների, շահել են տարբեր մևցաբակներ. «Օրինակ՝  2006 թ. Փարիզում մեր արտադրանքը շահել է միջազգային որականիշի աստղ»։ Նա նաև հավելեց, որ ամբողջ աշխարհում գյուտարարին են խնդրում, երբ նա ինչ-որ բան է ստեղծում, իսկ Հայաստանում պետք է գյուտարարը խնդրի, որ իր ստեղծածը կիրառեն: Նա ասաց, որ արևային գործարանում կարելի է պատրաստել ծիրանի ջեմ, որը թե համով, թե գույնով տարբերվում է ավանդական տարբերակով պատրաստվողից. «Կարելի է պատրաստել իսկական սուջուխ, այլ ոչ թե թելի վրա անցկացված»:

 

Տեսանյութեր

Լրահոս