Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 26-ի որոշումով գրանցվել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Արարատյան» և «Արշակունի» մասնաճյուղերը:
Կոնգրեսին քննարկվելու են բանկային համակարգի, գնաճի թիրախավորման, բանկային կարգավորման, վճարային համակարգերի վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Խոսվում է միզեռ թվերի մասին: Հոսանքի թանկացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, իսկ այդ խոստումը մի փոքր մասին է վերաբերում: Գազի դեպքում էլ նույնն էր: Դա քամի է»
Էներգետիկ համակարգում շան գլուխը թաղված է արտադրող կայաններ-ՀԷՑ կապում: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հիմնական պատճառն արտագաղթն է: Մարդիկ երկրից գնում են, բոլորը տները վաճառում են, գնորդ չկա, իսկ վարձակալություն էլ չկա, որովհետև տուրիստ չունենք:
Սկսել եմ 20 հատ օճառից. շուկա եմ մտել միայն այդքանով: Այնուհետև դիմել եմ Փոքր ու միջին բիզնեսի աջակցման կենտրոն, ծրագիրս հաստատվել և վարկավորվել է: Այսօր արդեն հաճախորդներ ունեմ Հոնկոնգում, Կիպրոսում, Ֆրանսիայում, տարբեր երկրներում: Շուկա մտնելու համար յուրահատուկ մի բան պիտի ներկայացնես, ոչ թե միանման ապրանք առաջարկես, այն, ինչով որ շուկան արդեն լիքն է: Հայաստանն ինքնատիպ բիզնեսների երկիր է: Որևէ նորություն, որ առաջին անգամ է ներդրվում, անպայման իր ճանապարհը կգտնի: Մյուս կողմից՝ Հայաստանում կա մի գիտակից խավ, որը գնահատում է նորությունը:
Իրականում հայ հասարակությունը ստիպված է համակերպվել այս թանկացման և հետագա բոլոր թանկացումների հետ, քանի որ նա համակերպվել է այնպիսի ընդդիմության գոյության հետ, որպիսին կա Հայաստանում: Ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման դեմ պայքարը կամ այդ պայքարին ցուցադրական մասնակցությունը, այլ պայքարը հանուն իշխանության:
«Էլեկտրաէներգիայի դերը մեծ է գյուղատնտեսությունում, անասնապահության մեջ, լամպեր են միացնում գոմերում: Իհարկե, էլեկտրաէներգիայի թանկացման հետ միասին, այդ բոլորի ծախսը մեծանում է:
Այսօր լրանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության չարաբաստիկ որոշումներից մեկով սահմանված վերջնաժամկետը, երբ ՀՀ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է աշխատեն նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներով:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել են 433.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 414.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.7%-ով և 73.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
Շատ տնտեսագետների կարծիքով` եթե գնաճը կանխատեսվող ցուցանիշից ցածր է, դա ամենևին էլ լավ նորություն չէ։ Մեզ մոտ 1.8% է՝ թույլատրելի նվազագույն 2.5%-ի փոխարեն
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է լինելու Արցախի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման գործում:
168.am-ը Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից: «Մենք Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիա 16 դրամով չենք ստանում:
Հիմա հնարավոր է Իսպանիա ավելի դյուրին հասնել: Բացի այդ, զբոսաշրջային ընկերությունները շուրջ 1000 եվրոյով 7-օրյա փաթեթ են առաջարկում՝ ներառյալ մինչեւ Բարսելոնա ավիատոմսը:
ՀԷՑ-ը սնանկության եզրին չէ, տարածված լուրերը հիմնավորված չեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Ֆինանսների նախարարությունն ամփոփում է փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով մինչև հուլիսի 1-ն իրականացված աշխատանքները
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրեց քվեարկության, և այն ընդունվեց միաձայն:
«Մուտքերի սպասարկման և մյուս ծառայությունների որակի բարձրացումը ներդրումներից է կախված, ինչը կազդի սակագնի վրա»,- ասաց Բիբինը` ավելացնելով, որ բաժանորդների 11%-ը անորակ էլեկտրաէներգիա է ստանում։
Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում հունիսի 23-27-ը կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպված «Կապիտալի պլանավորում և ստրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինարը,
Նախորդ շաբաթվա ընթացքում ամերիկյան դոլարի կայուն արժեզրկումը կարծես կանգ առավ։ Այսօր՝ հունիսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.50 դրամ։
Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 25-ի որոշումով գրանցվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Մասիս» մասնաճյուղը:
Հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային ծառայությունում հաջողությամբ ավարտվել են Կոլումբոս ծրագրի 1-ին և 2-րդ փուլերը` հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հոկտեմբերին գործարկել ծրագրի 3-րդ փուլը: ՀՄԿ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել ներկա գտնվել Կոլումբոս ծրագրի 3-րդ փուլի մեկնարկին. քննարկվել են նրա՝ ՀՀ կատարելիք այցի մանրամասները: Նախատեսվում է 2014 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում կազմակերպել աշխատաժողով` նվիրված Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման միջազգային լավագույն փորձին:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին:
2014թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Forbes.ru կայքը ներկայացրել է Prada ապրանքանիշի համասեփականատեր Միուչի Պրադայի բիզես կանոնները:
Հունիսի 23-27-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 111,825,214 դոլար 407.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 111,420,900 ԱՄՆ դոլար 408.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Խնդիրն այն է, որ փոխնախարարը բանակցելու փոխարեն հայտարարել է, թե կառավարությունը կապ չունի «Նաիրիտի» հետ, և օտարերկրյա ներդրողներին ուղարկել է ԱՊՀ Միջպետական բանկ, որին գործարանի կառավարիչ օֆշորային Rhinoville Property Limited ընկերության կողմից վերցված վարկը չմարելու հետևանքով անցել էին «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը:
Հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 75.3 մլն ԱՄՆ դոլար:
Բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում նա փաստեց, որ 2013 թ. հաջող տարի է եղել «Արարատբանկի» համար, և ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել են աճի բարձր տեմպեր։ Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 մլրդ 236.5 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 10.1%-ով։ Ընդհանուր կապիտալն աճել է 19.3%-ով` կազմելով 19.6 մլրդ դրամ։