Հունիսի 17-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Այսօր՝ հունիսի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.73 դրամ։
Փաստորեն, ՀՀ քաղաքացին, ով իր գումարները պահում է ոչ թե բարձի տակ, այլ բանկում, դառնում է խոցելի, քանզի նրան ցանկացած պահին կարող են զրկել ապրուստի միջոցներից։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հունիսի 11-ի որոշումով գրանցվել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի «Սիսիան» ներկայացուցչությունը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ կառավարության օրինագծից. «Աշխատանքային խմբին ներկայացվել էր հնարավոր սցենար, դրա հիման վրա չի կարող օրինագիծ լինել: Այն չի կարող նաև ՍԴ որոշման շրջանակներում լինել, որովհետև ՍԴ որոշումը լրիվ այլ բան է պահանջում, իսկ իրենք հայտարարում են, որ ՍԴ որոշումը կատարելու համար են ներկայացնում»:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 270 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 150 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մտադիր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները վիճարկել դատարանում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես դիմել եմ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովին, որի անդամ եմ նաև ես, որպեսզի հանձնաժողովը դիմի դատարան, և վիճարկի գազի և էլեկտարաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները: Հիմա երբ գազի հանձնաժողովը քննարկում է գազի սակագնի ձևավորման հետ կապված խնդիրները, մենք տեսնում ենք, որ այնտեղ կան վիճելի հարցեր, որ այդ սակագինը ձևավորված է շատ կամայականորեն: Ես մի այսպիսի ընդհանրական օրինակ բերեցի, թե՝ ինչո՞ւ պետք է սպառողը վճարի նրա համար, որ որոշ պաշտոնյաներ մի քանի քարտուղարուհի պահեն, նրանց աշխատավարձը մտցվի սակագնի մեջ և փաթաթվի շարքային սպառողների վզին»:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքերով` մտադիր ենք ունենալ երկարաժամկետ հատվածի հարկային օրենսգիրք, ինչը կբխի տնտեսության զարգացման հեռանկարային հայեցակարգից և կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Ըստ ֆինանսների նախարարի, ձևավորման ու շարունակական զարգացման ավելի քան 20 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել հարկային համակարգում:
Էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումով բավականին կշահի նաև պետբյուջեն: Նման տեսակետ 168.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
«Թող ձեզ չթվա, թե չենք քնում, մտածում ենք՝ ոնց սակագին բարձրացնենք: Մեզ էլ է հուզում հարցը, բայց եթե այսօր չանենք, մի տարի հետո, մեկ է՝ կանգնելու ենք նույն խնդրի առաջ»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Սատանայի օղակ է ստեղծվում»,- ասաց Ա.Մանուկյանը՝ պարզաբանելով, որ ինչպես գազի թանկացումն է բերում սպառողների թվի նվազման, այնպես էլ էներգետիկայի ոլորտում է, ու ինչքան բարձրացվում է, այնքան սպառողները նվազելու են. «Մտնում ենք մի աննորմալ ցիկլի մեջ, որտեղ տուժում է քաղաքացին: Քաղաքացին էլ թողնում գնում է»:
Ինչո՞ւ է ատոմակայանը կանգնեցվում վերանորոգման այն ժամանակ, երբ մյուս էժան կայանները, մասնավորապես ՀԷԿ-երը, չեն կարողանում արտադրել: Նման հարցադրում այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ արեց տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Եթե չվերանայենք էլեկտրաէներգիայի սակագինը, Երևան ՋԷԿ-ի վարկային պարտավորությունները չենք կարողանա վերադարձնել, կընկնենք սանկցիաների տակ: Անկանխատեսելի վտանգներով հղի վիճակ կունենանք: ՀԷՑ-ի կրտիկական վիճակն էլ ավելի կսրվի»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը:
168.am-ի հետ զրույցում «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ խոսքն ընդամենը 4,5 դրամի մասին է, ու դա փոքր չափով կազդի ամեն ինչի վրա. «Բայց բանն այն է, որ մենք պարբերաբար թանկացումների վիճակում ենք ապրում, այսօր՝ ջուրը, վաղը՝ հոսանքը, մյուս օրը՝ տրանսպորտը, հետո՝ երշիկը, ու այդ շղթան սպառողի համար դառնում է անտանելի: Հասել է վիճակը նրան, որ միջին ընտանիքում եկամուտների 60-65%-ը այս հանրային ծառայությունների վրա է ծախսվում: Իսկ ապրելու (ոչ թե գոյատևելու) համար մնում է այդ մնացած տոկոսը: Սա սարսափելի բեռ է»:
Վ. Այվազյանը հերքեց, թե պայմանագրով պարտադրված են Հրազդանի ՋԷԿ-ից առնել. «Մենք առնում ենք էժանից, հերթով գնում, հասնում ենք ամենաբարձրին: Որևէ իրավական նորմով պարտադրված չենք Հրազդանի ՋԷկ-ից առնել»:
«Մյուս տարի սակագնի վերանայման արդունքում սպառողների համար բարձրացում չենք ունենա, գինը կմնա նույնը»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Ինչո՞ւ պետք է ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի խորհրդարանական լսումների ժամանակ նման հարցադրում արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ:
«Հայաստանը, ցանկացած երկրի պես, միշտ ձգտել է համապատասխանել աշխարհում մշակվող վերջին չափանիշներին, որպեսզի երկրում արտադրվող արտադրանքը մրցունակ լինի արտաքին շուկաներում։ Այնպես որ չափանիշների տարբերությունները մեծ չեն»,
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են գլոբալ վերահսկողական և կարգավորման հեռանկարների, Բազել 3-ի գործարկման մարտահրավերների, բանկային վերահսկողության արդի խնդիրների, մակրոպրուդենցալ վերահսկողության հիմնական ասպեկտների վերաբերյալ թեմաներ:
Հունիսի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2615C146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այսօր՝ հունիսի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412.5 դրամով, սակայն պահանջարկ ներկայացնող չի եղել։
Հունիսի 12-ին ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը և նույն օրը հայտարարվեց, որ հունիսի 18-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Մինչ արտահերթ նիստն, ըստ էության, մնացել է 1 աշխատանքային օր, սակայն մինչ այժմ դրա օրակարգը պարզ չէ: Նաև հայտնի չէ, թե առաջիկա արտահերթ նիստում կուտակայինի վերաբերյալ որևէ օրինագիծ ընդգրկված լինելո՞ւ է, թե՞ ոչ: Տեսակետ կար, որ կառավարությունն այս արտահերթ նիստում փորձելու է պատգամավորներին ներկայացնել կուտակային կենսաթոշակային նոր փաթեթը:
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2029 թվականի հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա՝ հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունիսի 18-ից։
«Օրենքով հստակ ամրագրվելու է ընտանեկան բիզնեսի մեջ ներգրավված անձանց շրջանակը»,-նշել է Արմեն Ալավերդյանը` պարզաբանելով, որ արտոնագրային վճարների համակարգում ընդգրկված տնտեսվարողները չեն ունենալու ընտանեկան բիզնեսի կարգավիճակ:
2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):
ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի միավորման արդյունքում իրականացվող կադրային տեղաշարժերը և փոփոխությունները լայն քննարկման նյութ են դարձել ինչպես հանրության, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում:
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետի և գործարարների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ գործարարների հետ հանդիպումները պարբերաբար բնույթ են կրելու: Հայտնի է, որ այս ընթացքում Հ.Աբրահամյանը հանդիպել է ՏՏ ոլորտի, ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ:
Մոտ մեկ տարի առաջ ՀՀ քաղաքացի Իզգի Էդիպին դիմել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերությունը: