Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը երրորդն է՝ ռուսական անշարժ գույքի շուկայի արքաների վարկանիշում. Forbes

Forbes-ը կազմել է ՌԴ անշարժ շուկայի արքաների վարկանիշը` 2015 թվականի համար։

Վարկանիշը կազմվել է այն չափանիշի հիման վրա, թե նախորդ տարվա ընթացքում որքան եկամուտ է բերել կոմերցիոն անշարժ գույքը իր սեփականատերերին։

Մեր հայրենակից, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն այդ վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը: Կարապետյանը նախորդ տարվա ընթացքում միայն անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 610 մլն դոլարի եկամուտ։

Ս. Կարապետյանին պատկանող հիմնական օբյեկտներ են համարվում Դմիտրովյան խճուղու վրա գտնվող «Ռիո» առևտրային-ժամանցային համալիրը (105000քմ) և Novote Moscow City-ն (360 համար)։

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ, Ս. Կարապետյանն ունի 92500քմ ընդհանուր մակերեսով առևտրային տարածքներ, 48400քմ մակերեսով գրասենյակային տարածքներ և 48000քմ մակերեսով պահեստային տարածքներ։ Իսկ հյուրանոցային համարների թիվը 1157 է։

Նշենք, որ ցանկի առաջին հորիզոնականում են Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը՝ 1 մլրդ 115 մլն եկամուտով։ Իսկ առաջատարների եռյակը եզրափակում է «ИКЕА Мос»-ի սեփականատար Ինգվար Կամպրադը, ով ՌԴ-ում ունեցած իր անշարժ գույքի վարձակալությունից 2015-ին ստացել է 680 մլն դոլարի եկամուտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս