«Հասարակ մի 3.8 դրամ սակագնի աճը ավտոմատ բերում է թանկացման: Դրան գումարած ԵՏՄ, ՄՄ: Սրանք բոլորը թանկացման ինստիտուտներ են:
Հուլիսի 08-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«Իրենք ունեն հսկայական գյուղատնտեսական պոտենցիալ, և եթե մենք կարողանանք այդ մթերքները վերամշակել արևային տեխնոլոգիաներով ու հանել եվրոպական, ռուսական ու ամերիկյան շուկա, որոնք շատ բարձր են գնահատում նման տեխնոլոգիաներով պատրաստված սննդամթերքը, ապա շատ կշահենք»,- ասաց Վահան Համազասպյանը:
«Շատ խնդիրներ ունեն փոքր և միջին ձեռնարկությունները, օրինակ` տուգանքների, տույժերի հարցը»,- Հայաստանի գործատուների հանրապետական միության այսօր կայացած 3-րդ համագումարում 168.am-ի հետ զրույցում ասաց Ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Հանիբալ Հարությունյանը:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության համագումարն ընթանում է գլոբալ ճգնաժամի պայմաններում, և չկա երկիր, որին չի վերաբերել ճգնաժամը, այդ թվում՝ ՀՀ-ին: Ճգնաժամին հակադրվելու մեծ հնարավորություններ են տալիս ազատական տնտեսությունը և տեխնոլոգիաները»
Հուլիսի 08-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հուլիսի 1-ից գործող նոր օրենքի համաձայն՝ պետական համակարգի վարձու աշխատողներ են համարվում հանրային ծառայողները (բացառությամբ ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2014 թվականի հունիսին՝ 2013 թվականի դեկտեմբերի համեմատ, արձանագրել է գնանկում։ Սպառողական գներն, ըստ ԱՎԾ-ի, տարվա սսկզբի համեմատ նվազել են 0.9%-ով։
Անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ Եվրամիությունը թույլատրել է հայկական մեղրն արտահանել Եվրոպա: Այս հնարավորությունը ոգևորել էր մեղվապահներին, և նրանք սկսել էին ԵՄ երկրներում գործընկերներ փնտրել: Սակայն մինչ օրս եվրոպացիները «չեն համտեսել» հայկական մեղրը, այն չի հասել եվրոպականշուկա:
Ամենից զգալի չափով՝ 25.9%-ով, թանկացել է միրգը։ Երկրորդ տեղում ոգելից խմիչքների և ծխախոտի ապրանքախումբն է՝ 6.1%։ Գնաճային եռյակը եզրակափակում է կաթնամթերքը՝ 5.2%։ Որոշ չափով թանկացել է նաև հացամթերքը (0.6%), հրուշակեղենը (0.3%), ոչ ոգելից խմիչքը (0.5%)։
Վալկոն նշել է, որ տարվա սկզբից նկատվող փոխադրումների նեգատիվ դինամիկան շարունալկվել է նաև հունիսին, ինչը թույլ չտվեց ավարտել առաջին կիսամյակը դրական ցուցանիշով: Սերգեյ Վալկոյի կողմից հրապարակված արդյունքների համաձայն, մասնավորապես հունիսին բեռնափոխադրումների անկումը կազմել է 2,8%:
Այսօր՝ հուլիսի 7-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.01 դրամով։
Այս տարվա մայիսին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը, ինչպես և նախորդ ամիս, ավելի քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Հուլիսի 10-ի առավոտյան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ:
Վահագն Խաչատրյանը կարծում է՝ գործարար շրջանակները իրենք պետք է պահանջեին, որ հիմնավորում տրվի թանկացմանը, քանի որ «զգալի խնդիր է առաջանալու մրցունակության հետ կապված
Հուլիսի 07-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52067152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
2014թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 443,037, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,500-ով:
«Հիմա Հովիկ Աբրահամյանի նկատմամբ շատ վստահություն ունեմ։ Ճարպիկ մարդ է, պրակտիկ, խելացի մարդ է։ Տեսական չէ։ Տիգրան Սարգսյանն ավելի տեսական էր, իսկ Աբրահամյանն ավելի գետնի վրայի մարդ է։ Վստահ եմ, որ փոփոխություն կլինի, և ես էլ բոլոր ուժերս կներդնեմ»,- ասում է շվեյցարահայ գործարար Հակոբ Ավագյանը:
Ըստ ԿԲ պաշտոնյայի՝ եթե հանկարծ ֆոնդերից մեկը որոշի ի վերջո հեռանալ ՀՀ-ից, ապա դա շատ լուրջ կազդի երկրի վարկանիշի վրա:
Հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.4 մլն ԱՄՆ դոլար:
Հունիսի 30-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,570,617 դոլար 406.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 131,852,763 ԱՄՆ դոլար 408.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այս տարի հոկտեմբերի 25-28-ը Համաշխարհային հայ ոսկերիչների միությունն (AJA) արդեն 4-րդ անգամ Երևանում կկազմակերպի «Երևան Շոու 2014» մասնագիտացված միջազգային ոսկերչական ցուցահանդեսը:
Երևանում «Կարֆուրի» ներկայացուցիչները ներկայումս ուսումնասիրում են սննդի անվտանգության համակարգերի ներդրվածության մակարդակը: Այս մասին 168.am-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները հետապնդել են մեկ նպատակ՝ թույլ չտալ աշխատող անձի համար սպառման կրճատում:
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում հնարավոր է՝ փոքր-ինչ շտապողականություն է եղել:
Մեր դիտարկմանը, որ Հայաստանը բավականին մեծ աշխատանք էր կատարել ԵՄ ասոցիացման ուղղությամբ, և գործող չափանիշները համապատասխանեցվել էին եվրոպական պահանջներին, այժմ ի՞նչ է պետք փոխել Մաքսային միության համար, Մայա Թևզաձեն պատասխանեց, որ շատ կարգավորող փաստաթղթեր կան, որ պետք է համապատասխանեցնել ՄՄ պահանջներին՝ ԵՄ-ի փոխարեն: Սակայն, ըստ նրա, արտադրական գործընթացը՝ հիմնված FSMSs-ի վրա, հիմնականում նույնն է թե՛ ՄՄ-ի, թե՛ ԵՄ-ի համար:
«Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտի արտադրողները շատ խնդիրներ ունեն` կապված անվտանգության համակարգերի ներդրման հետ: Հարկավոր է շատ ռեսուրս, շատ ժամանակ, որպեսզի փոխվեն գործընթացները: Այսօր Մաքսային միության համատեքստում այդ ամենը դառնում է ավելի կարևոր, որովհետև սննդի անվտանգության համակարգը (FSMSs) հիմնական չափանիշն է, որով ՄՄ երկրներ արտահանում կկատարվի»,- 168.am-ին ասաց ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ՀՀ-ում իրականացվող «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները 168.am-ին են փոխանցել իրենց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Հ.Աբրահամյանին, ՀՀ ԱԺ նախագահ Գ.Սահակյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները` հույսով, որ ի դեմս երկրի ղեկավարների, կգտնվի մեկը, ով ի վիճակի կլինի լուծել մեր հանրապետության երբեմնի […]
Այսօր՝ հուլիսի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.08%-ով կամ 0.38 դրամով։