ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժին:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր հպարտությամբ հայտարարեց, թե Հայաստանը դարձել է տոհմային կենդանիներ արտահանող:
Պարզվել է, որ Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջին կամ երկրորդ հորիզոնականում է անասունների գլխաքանակի աճի ցուցանիշով, նաև կենդանական ծագման մթերքի գներն են ամենացածրը:
«Հայաստանի ունիկալ ցեղատեսակները` Կովկասյան գորշը և Դեղին մեղուն գերազանցում են աշխարհի բոլոր մեղվատեսակներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ռոզա Ծառուկյանը։
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար գառնիկ Պետրոսյանը, այս մեծ պահանջարկը հանգեցրել է գների բարձր մակարդակի, որը թեև վերջին օրերին նվազում է, բայց նախորդ տարիների համեմատ դեռ աննախադեպ բարձր է:
Այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է, չնայած ծագած դժվարություններին: Նման գնահատական այսօր ասուլիսի ժամանակ տվեց ՀՀ ԳՆ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
«Մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողոնը, որ պիտի ծառայի պետությանը, բնակիչների շահերին, իրականում լրիվ հակառակ գորընթացն է տանում: Այս հանձնաժողովն իր նաղաձեռնությամբ սակագներ է թանկացնում, բայց որ խաբելով է դա անում՝ արդեն անընդունելի է»,-լրագորղների հետ այսօր հանդիպան ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը
Պատգամավորի 3-րդ առաջարկն այն է, որ պետք է անպայման դիտարկել արտադող կայանների ամորտիզացիան՝ մաշվածքը և շահութաբերությունը. «Եթե ես վերցնեմ միայն Որոտանի 3 հիդրոէլեկտրոկայանների ամբողջական մաշվածքը, մենք այստեղ ունենք շուրջ 4.4 միլիրադ դրամի ամորտիզացիա և 1.1 միլիարդ դրամի շահույթ: Շատ տարօրինակ կերպով Հայաստանի ատոմային էլեկտրակայանը և Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը աշխատում են 0 տոկոս շահութաբերությամբ: Այս ի՞նչ ներդրումային ծրագիր է հաստատում հանձնաժողովը, որտեղ տնտեսվարող սույեկտը ունի 0 տոկոս շահութաբերություն»,- նկատեց պատգամավորը:
Մենք ունենք ցանկություն՝ հասնելու նրան, որ վրացական շուկան չլինի ավելի գայթակղիչ մեր քաղաքացիների համար:
Խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ:
Հանձնել ու զարմանում ենք, որ ՀԷՑ-ն իր ռուսական մենեջմենթով 2013-ին համարյա 20 մլրդ դրամի վնաս է կրել: Ու հիմա, որպեսզի համակարգը ֆինանսական աղետի չենթարկվի` մենք պարտավոր ենք վճարել: Բոլորս` տնտեսվարողներից մինչև պարզ սպառող: Ինչ տարօրինակ զուգադիպություն էր` 20 մլրդ պակասուրդի սպասում կար, համարյա 20 մլրդ հավելուրդ հայտնվեց, իսկ հետո ՀԾԿՀ ձեռամբ մոտ 20 մլրդ դրամի վնասը կփակվի մեր հաշվին:
Այսօր՝ հուլիսի 3-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.25 դրամով, սակայն պահանջարկը չի գերազանցել 407.75 դրամը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը:
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում 8 հազար դրամի չափով:
Համաշխարհային բանկն աջակցում է ներդրումների ու արտահանման խթանման ծառայությունների կատարելագործմանը Հայաստանում
2014թ. հոկտեմբերի 11-31-ը ներառյալ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է շուրջ 1 մլրդ 130 մլն դրամ,
Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ դեռևս պարզ չէ, թե Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիան ինչ գնով է ձեռք բերվելու, և սակագնի բարձրացում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ «Սակայն, եթե լինի էլ, դա իրենց վրա քաղաքացիները չեն զգա՝ կառավարությունը կսուբսիդավորի այդ տարբերությունը»,- հավելել է Արտակ Բեգլարյանը։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը այսօր սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին:
Ստվերի դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, կազմվել են ընկերությունների ցանկեր՝ «սպիտակ», «սև» ու «մոխրագույն»: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, նախարարությունը հանդիպել է ռիսկային ցանկերում հայտնված 1000-ից ավելի տնտեսավորղների հետ, որոշներն ընդունել են փաստարկները և ստանձնել են փաստաթղթաշրջանառությունը բարելավելու պարտավորություն, իսկ ովքեր չեն ընդունել ֆիննախարարության փաստարկները և պնդում են, որ թափանցիկ են աշխատում, պետք է ապացուցեն դա:
Ինչո՞ւ պետք է սպառողը փոխհատուցի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկի վթարի կամ սակավաջուր եղանակի արդյունքում առաջացած վնասը: Չէ՞ որ դա այս ընկերությունների ռիսկն է: Եվ ինչո՞ւ է պետական կառույցը՝ ՀԾԿՀ-ն, որն առաջին հերթին` սեփական երկրի ու բնակչության շահերը պետք է պաշտպանի, սեփական նախաձեռնությամբ մեջ ընկնում ու մասնավորի վնասը փաթաթում իր ժողովրդի վզին:
168.am-ի հարցերին, թե ինչո՞ւ «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում սարքեր չկան, գուցե խնդիրներ կա՞ն արտադրող թայվանական ընկերության հետ, և ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական արտադրողին, այլ ընտրվել է թայվանական անհայտ մի կազմակերպություն, Ա.Ալավերդյանը պատասխանեց, թե երբ խնդիրը դրվել է՝ տեղական արտադրողներին առաջարկ եղել է, բայց ոչ ոք ցանկություն չի հայտնել արտադրելու. «Շատ լավ կլինի, որ ՀՀ-ում հայտնվի մի արտադրող, որ ոչ թե բամբասի, այլ իսկապես ստանձնի պարտավորություն, որ ինքը պատրաստ է նման ՀԴՄ արտադրելու»:
«Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»,- ասաց Հ.Աբրահամյանը:
«Այս համաձայնագրով այդ թույլտվության կարիքը չի լինում, այսինքն՝ աշխատաշուկան դառնում է միասնական»,- ասաց Գ.Եգանյանը:
Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում:
Արտեմ Ասատրյանը զեկուցեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնելու է բեռ, և այն մեղմելու համար սոցիալական նպաստը 29350 դրամից կդառնա 30350 դրամ
«Հիմա պարտքեր են կուտակվել, ինչ անես: Այլ ելք չկա: Սրանք հետևանքներն են»:
Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) և Եվրոպական արտաքին գործունեության ծառայության (EEAS) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.31 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը աննշան չափով՝ 0.03%-ով էժանացել է։