Բաժիններ՝

Խոշորները նվազեցրել են հարկերը

ՀՀ առաջին 1000 խոշորագույն հարկատուները 2015 թվականին պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 691.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2014-ի համեմատ խոշոր ընկերությունները 4 մլրդ դրամով կամ 0.6%-ով ավելի պակաս են վճարել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկից։

Վճարված հարկերից 229 մլրդ դրամը ուղղակի հարկերն են, 385.6 մլրդը՝ անուղղակի հարկերը։

Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ 42.6 մլրդ դրամի հարկերով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդն է՝ 27.5 մլրդ դրամով։ Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Ղ տելեկոմ»-ը (Վիվասել ապրանքանիշ)՝ 18.6 մլրդ դրամի հարկերով։

harkatuner-01

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս