
Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ. Mediamax

Հայաստանում մեծածավալ նախագծեր իրականացնող IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, անկասկած, նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։
«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանը պետք է մտածի տարածաշրջանային «հանգույց» դառնալու մասին, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը եւ տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների հետ գործարար կապեր ունենալու դարավոր ավանդույթները։ Իրանը աստիճանաբար «բացվելու» է արտաքին աշխարհի համար, եւ նման իրավիճակում Հայաստանի որպես հանգույց հանդես գալը էլ ավելի արդարացված կլինի», – ասել է գործարարը։
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում