Credit Suisse-ը (CS) ընդգրկուն հետազոտություն էր արել ընտանեկան բիզնեսի ոլորտում, որի արդյունքում կազմվել էր ավելի 900 խոշորագույն ընտանեկան ընկերությունների վարկանիշային աղյուսակը։
Նաիրիտցիները բավականին քաոտիկ դրության մեջ են հայտնվել:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 478.5 դրամով, վաճառվում 482.5 դրամով:
Ամենահարուստ պատգամավորը` հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ըստ վարչապետի՝ թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին:
Եվրոգոտու ֆինանսների նախարարները համաձայնել են Հունաստանին վարկ տալ ամենաանհրաժեշտ կարիքները հոգալու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նաիրիտցիներն այս պայմանագիրը որակում են որպես իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում:
Չինական նախագիծն առևտուրը չի պայմանավորում քաղաքական նախապայմաններով, ինչպես ԵՏՄ-ի դեպքում է:
Այս պահին կառավարության շենքի մոտ հավաքվել են նաիրիտցիները և ՀՀ վարչապետից պահանջում են իրենց աշխատավարձի ողջ պարտքը վճարել միանգամից։
Միջազգային տնտեսական վերլուծաբանների պնդմամբ, ՌԴ-ում հաջորդ տարի ևս կշարունակվեն տնտեսական դժվարությունները։ Fitch վարկանիշային գործակալությունը երեկ զեկույց է հրապարակել, որտեղ նշել Է, թե 2016 թվականին Ռուսաստանում կգրանցվի նավթի արդյունահանման ծավալի անկում։
Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ-ական այս պատգամավորը՝ կնոջ հետ միասին, հայտարարագրել է շուրջ 36 միլիոն դոլար։
«Նաիրիտ» գործարանում անհասկանալի իրավիճակ է: Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ մինչև հուլիսի 15-ը մարել կուտակված աշխատավարձի ողջ պարտքը, այդպես էլ չկատարվեց, և գումարը չփոխանցվեց, տարօրինակն այն է, թե կառավարությունն ինչ պայմաններ է առաջադրում նաիրիտցիներին և որ ձեռնարկության միջոցով է պատրաստվում մարել պարտքը:
«Իրանի հետ առեւտուրը Հայաստանի արտաքին առեւտրի ընդամենը 5 տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին. այսպիսով, Իրանից պատճամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն»:
«Նաիրիտի» հարցով պարզեցումներ կան, Միջպետական բանկի վարկերի հետ կապված արդեն ճանապարհային քարտեզը, ժամանակացույցը ձևավորվել է բանկի հետ և մոտակա 1-2 շաբաթների ընթացքում սկսվելու է իրավունքների փոխանցումը բանկից ՀՀ-ին, և ՀՀ կառավարությունն է դառնալու վարկային միջոցների նկատմամբ պահանջատեր։ Այսինքն՝ և՛ բաժնետոմսերի նկատմամբ, և՛ գույքի նկատմամբ իրավասությունները ամբողջությամբ անցնում են կառավարությանը։
Վարկային պատմության կարևորության, բանկի հանդեպ պարտավորությունները բարեխիղճ չկատարելու, հաճախորդների կողմից խարդախության փորձերի ու դրանց հետևանքների մասին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեցինք «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանի հետ:
Նաիրիտցիների մի խումբ գործարանի մոտ դեռ սպասում է դրա տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանին, ով այսօր Բագրատունյաց պողոտան փակած աշխատակիցներին տեղեկացրել էր, թե որոշ հարցեր ճշտելու նպատակով գնում է Էներգետիկայի նախարարություն:
2013-2014 թվականներից Հայաստանում արտադրված կամ ներմուծված ջրեղենը, գարեջուրը, հյութերը, դեղորայքը, կաթնամթերքը, պահածոները, լվացող պարագաները և այլ ապրանքներ ենթակա են պարտադիր պիտակավորման, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ գործընթացի առաջին փուլի արդյունքը գոհացնող է. բոլոր այն ոլորտներում, որտեղ ներդրվել էր պարտադիր պիտակավորման պահանջը, արձանագրվել է շրջանառությունների և հարկային մուտքերի շուրջ 20-ից 86% աճ
Հուլիսի 11-ին բրիտանական The Guardian-ը կրկին անդրադարձավ Հայաստանին։ Այս անգամ խոսքը Քիմ Քարդաշյանի մասին չէր, և ոչ էլ «Ո՛չ թալանին» ակցիայի։ Խոսքը պարտքային ճգնաժամի մասին էր։
«Ամեն ինչ չէ, որ պայմանավորված է իշխանության, կառավարության անդամների ցանկությամբ…
Նավթի գնանկումը համաշխարհային շուկաներում այսօր ուժեղացել է դիվանագետների հաղորդագրությունների պատճառով այն մասին, որ Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Այն, որ մեր պարտքային բեռը ծանր է, գաղտնիք չէ։ Սակայն որ ճգնաժամի մեջ ենք, դա նորություն էր։
ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2015 թվականի մայիսի վերջին կազմել է 8.19%։
ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը մայիսի ընթացքում նվազել է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԲ մայիս ամսվա տեղեկագրից, ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության տարբեր ճյուղերին տրամադրված վարկերի մեծությունը 2015թ. մայիսի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն, 22.7 միլիարդ դրամ։
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը այս տարվա մայիսի վերջի դրությամբ կազմել է 40 մլրդ 87 մլն ՀՀ դրամ։
Գործարար Գերման Ստերլիգովը այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի զարգացման իր պլանը, հայտնում է Interfax-ը: Մասնավորապես, նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում շրջանառության մեջ մտցնել ոսկե ու արծաթե դրամներ, ինչպես նաև այս Ղարաբաղը հայտարարել էկոլոգիական օֆշոր:
«Կանխատեսումեր կարող են անել, բայց իրական կյանքը, արի ու տես, որ էականորեն տարբերվում է փաստացի իրավիճակից: Այսօր փաստն այն է, որ մեր տնտեսությունը գտնվում է ստագնացիոն, ճգնաժամային, կանգ վիճակում:
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար:
Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,943,498 դոլար 473.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,038,873 ԱՄՆ դոլար 475.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այս տարի հունվար-հունիս ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 407 հազար 559 մարդ, իսկ մեկնել է 437 հազար 101 մարդ: Բացասական սալդոն անցած 6ամսում կազմել է 29 հազար 542 մարդ:
Հայաստանի Հանրապետության հյուրանոցային տնտեսությունը դժվարին ժամանակներ է ապրում։ Ոլորտը 2014 թվականին հայտնվել է խորը ճգնաժամի մեջ` կտրուկ անկում գրանցելով գրեթե բոլոր ուղղություններով։