«Ես պատգամավորներին շատ եմ հարգում, մի պատգամավորի՝ մի քիչ առավել»,- հաճոյախոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ հարցը գրավոր ներկայացվի իրեն»:
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մաքսային մարմինների հրապարակած տվյալներով անցած տարի ներկրվել է 845 մլն խմ գազ՝ 186 մլն դոլար արժեքով:
«Նախարարությունը գիտակցում է հարցի հնչեղությունը և քաղաքացիների, և ԱԺ կողմից, բայց, հավատացնումեմ Ձեզ, բոլոր ընկերությունների վիճակն ուսումնասիրելուց հետո է որոշումը կայացվել»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, կա երկու հիմնական բան՝ ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների համար պետք է լինի որոշակի կանխատեսելիություն, որովհետև բացառված չէ, որ վեց ամիսը մեկ կամ մեկ տարի հետո կարող է նորից նույն պատկերը լինի:
«ՓՄՁ-ները և խոշոր բիզնեսը պետք է օժանդակեն տնտեսության զարգացմանը, իսկ կառավարությունը սատարի ձեզ՝ աշխատելու համար, որպեսզի կարողանաք հարկեր վճարել: Մեր քննարկումները, հանդիպումները պետք է լինեն շարունակական: Կառավարության ուշադրության կենտրոնում առաջին հերթին լինելու է տնտեսությունը և դրան զուգահեռ մենք պետք է յուրաքանչյուր ՓՄՁ-ի համար լինենք ուշադիր և զարգանալու հնարավորություն տանք»,- ամփոփելով նիստը՝ նշել է կառավարության ղեկավարը:
Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին: Հունիսի 11-ին Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: 11-րդ նստաշրջանի կազմակերպումն ստանձնած Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները և լուծել փաստաթղթերի կազմման հետ կապված տեխնիկական հարցեր:
«Որևէ մի մարդ ուրախ կլինի՞, որ սակագին է բարձրանում: Մենք՝ որպես ՀԾԿՀ, ունենք հստակ, օրենքով ամրագրած գործառույթներ, որոնց համաձայն պարտավորված են ապահովել մեր լիցենզավորված ընկերություների ֆինանսական կայունությունը»,- ասաց Նազարյանը:
Ըստ Զուրաբյանի՝ այդ գումարն օգտագործվել է ապօրինի «ֆռռացնելու» համար. «Եթե այս կես միլարդի հանելուկը չբացահայտվի, դուք կապացուցեք ձեր կրիմինալ բնույթը»:
«Որքան էլ որ մեզ համար Եվրամիությունը շատ ավելի ցանկալի է՝ բարձր չափորոշիչների առումով, իսկապես մենք պետք է ձգտենք, որ վաղ թե ուշ եվրոպական շուկան մեզ համար լինի հասանելի և´ որակի, և´ մրցունակության, և´ կայունության առումով, բայց այնուամենայնիվ չենք կարող հերքել, որ Հայաստանն այսօր մտնելով Մաքսային միություն հետո արդեն ավելի լայն՝ Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանի համար հարյուրապատիկ մեծանում է սպառման շուկան: Սա առաջին կարևորագույն հանգամանքն է»,- այսօրվա ասուլիսում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Քաղաքական պատասխանատվությունն արդեն վրա է հասել, և քաղաքական ձախողված բյուջեն ձախողվել է, բայց չենք կարող դասեր չքաղել նախընթաց գործողություններից»,- ասաց Ա.Մինասյանը:
Իշխանությունները կարողացան ճարպիկ գտնվել, որ ապրիլի 28-ի համար քառյակի նախապատրաստած միջոցառումները կարողացան կանխել՝ կառավարության հրաժարականիի արդյունքում: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի հետ կապված իր ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Իրականում չի եղել որևէ աճ: Տնտեսությունն ինքը ներսից իրեն կերել է: Մենք դեմ ենք հանիբալիզմի նախահայր Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի կատարողականին»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
2014 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է թվով 22 առևտրային բանկ։ Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերում, 22 բանկերից 20-ը ունեն օտարերկրյա փայատերերի մասնակցություն։ Այդ թվում՝ 15 բանկերում օտարերկրյա մասնակցությունը 50%-ից ավելի է, իսկ 12-ում՝ 95%-ից ավելի։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերը, միջազային դրամական փոխանցումների համակարերին մասնակից առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը 2014 թ. առաջին եռամսյակում կազմել է 126.0 մլրդ դրամ
«Եթե մինչև 2008 թ.–ի համաշխարհային ճգնաժամը մանրածախ առևտրի ծավալների աճը դոլարով կազմում էր 23,8 տոկոս, ապա 2010–2013 թթ.–ին այն կազմել է 4,9 տոկոս, իսկ եթե հաշվի առնենք իրական տվյալներն առանց գնաճի, ապա` 1,4 տոկոս», – ասել է Շաբոյանը։
2014 թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 257.1 մլրդ դրամի 5.3 մլն գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ:
2014 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում, 19 առևտրային բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին:
Ապահովագրական ընկերությունների ակտիվները եռամսյակի ընթացքում նվազել են 5.0%-ով` 31.03.2014 թ. դրությամբ կազմելով 47.5 մլրդ դրամ, պարտավորությունները նվազել են 10.6%-ով` կազմելով 30.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն աճել է 6.8%-ով` կազմելով 17.1 մլրդ դրամ:
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2014 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 1 154.4 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 209.6 մլն դոլարի փոխարեն:
Այսօր՝ հունիսի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.99 դրամ։ Երեկվա համեմատ համեմատ ամերիկյան արժույթը զգալի չափով էժանացել է՝ 0.38%-ով կամ 1.56 դրամով։
Բանկի Խորհուրդը հաստատվել է հետևյալ կազմով` Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան, Խորհրդի անդամներ Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Սուրեն Հայրիյան և Հրահատ Արզումանյան:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց 4 խախտումներ, որոնք, ըստ նրա՝ հիմնավորում են «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքի կոռուպցիոն բնույթը: Նա շեշտեց, որ ոչ թե դեմ են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, այլ խնդիրը գործարքի էությունն է:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մոտավորապես 3.85 դրամի սահմաններում կլինի: Իմ գնահատմամբ, տարեկան կտրվածքով դա ընտանիքների վրա 8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու»,- այսօր մի քանի լրագրողի տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Ես ինձ այստեղ չեմ զգում ո’չ հաշվապահի, ո’չ ֆինանսիստի դերում: Ես այստեղ ներկայացնում եմ օրենքով սահմանված կարգով բյուջեի կատարողականը: Ստեղծագործական աշխատանքով չի, որ զբաղված եմ այս պահին, փորձում եմ
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկար տարիներ չենք ունեցել նման իրավիճակ, որ գանձարանը դատարկ լինի: Չի եղել ստանձնած պարտավորություն, որի դիմաց վճարում կատարված չլինի գանձապետարանի դատարկ լինելու պատճառով: Որևէ պնդում, որ գանձապետարանը դատարկ է, չի համապատասխանում իրականությանը»:
«Եթե անցած տարվա ռուսական պարտքի հետ կապված գործարքը չեզոքացնենք, ՀՀ-ն կշարունակի դասակարգվել որպես նվազ պարտք ունեցող և ոչ ռիսկային երկիր»,- ասաց Ջանջուղազյանը:
«Կառավարությունը մեզ մատուցել է մի հանելուկ, որի պատասխանը ես չեմ գտնում և այս քննարկումը կարելի է նվիրել այդ գործին: ԿԲ հաշվին 189 մլրդ դրամ է եղել, մինչդեռ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է: Հաճախ տեսնում եք, որ բյուջեի եկամտային մասը չեն կարողանում կատարել, բայց մտնում են մեծ ծախսերի մեջ: ՀՀ-ում իրականում դուք հավաքել եք փողը նախատեսվածից շատ, բայց ծախսերը չեք կատարել, օրինակ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 77%-ն է կատարվել»,- այսօր ԱԺ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը առաջարկվում է հաստատել եկամուտների գծով՝ 1,071,370,604.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,142,890,354.0 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 71,519,749.7 հազար դրամ:
Մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ գործարք է տեղի ունեցել, և սեփականատերը փոխվել է: Բայց ուշագրավն այն է, որ ըստ նույն աղբյուրների, «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը չի փոխվել: Նա Գարիկ Նազարյանն է, ով Վահան Մելքոնյանի վստահելի մարդն է: Կարելի է ենթադրել, որ, ձևակերպված գործարքի արդյունքում «Մեգատեքսը» կրկին անցել է Վահան Մելքոնյանին, այսինքն` «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահն այն վաճառել է ինքն իրեն:
Ինչպես երևում է ներկայումս գործող գների և հաշվարկում ներկայացված գների համեմատությունից՝ էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 10%-ով, այլ ավելի մեծ չափով։