Twitter-ում գրառումից հետո Օփրա Ուինֆրին հարստացել է 12 մլն դոլարով

Ամերիկացի հաղորդավար Օփրա Ուինֆրին Twitter-ում տեղադրել է տեսագրություն, որի արդյունքում հարստացել է 12 միլիոն դոլարով՝ շնորհիվ weightwatchers ընկերության բաժնետոմսերի թանկացման, հաղորդում է ANI Newsը:

Տեսանյութում Օփրան պատմում է այն մասին, որ ուտում է հաց ու նիհարում է, ու այն տեղադրել է ընկերության հեշթեգով, որի բաժնետոմսերի 6 միլիոնը պատկանում է իրեն:

Գովազդային գրառումից հետո weightwatchers-ի բաժնետոմսերը թանկացել են յուրաքանչյուրը՝ 2 դոլարով՝ Ունֆրիին բերելով 12 մլն դոլարի եկամուտ:

https://www.youtube.com/watch?v=eSOtcyK3hF8

Տեսանյութեր

Լրահոս