
Ինչո՞ւ է անընդհատ սովորելն ավելի լավ, քան շատ բան իմանալը

Ինչ-որ բան չիմանալն ամոթ կամ հանցագործություն չէ: Կյանքում ամենակարևորն անընդհատ սովորելն է:
Այս մասին է խոսել Microsoft-ի տնօրեններից Սաթյա Նադելլան: Նա պատմել է, թե ինչպես է իրեն ոգևորել Քերլոն Դվեկի «Հաջողության նոր հոգեբանությունը: Մտածիր և հաղթիր» գիրքը:
«Երբ կարդում էի այս գիրքը, մտածում էի ոչ թե բիզնեսի, այլ իմ երեխաների կրթության մասին: Հեղինակը խոսում է դպրոցականների մասին: Նրանցից մեկն ամենագետ է, իսկ մյուսը մեկն է, ով սիրում է նոր բաներ սովորել: Այն մարդը, ով անընդհատ նոր բան է սովորում՝ ավելի պատրաստված է, քան նա, ով ի սկզբանե ուներ ավելի մեծ կարողություններ: Կարծում եմ, որ սա վերաբերում է ոչ միայն դպրոցականներին, այլև գործատուներին, բիզնեսմեններին և նպատակ ունեցող կազմակերպություններին»,- պատմել է Նադելլան:
Նադելլան կարծում է, որ մարդիկ, ովքեր համոզված են, որ ամեն ինչ գիտեն, վիրավորում են մյուսներին: Նրանք ստիպում են մյուսներին մտածել, որ այլևս ոչինչ սովորել պետք չէ: Սա կարող է վնասել մարդկանց կարիերային և անձնական աճին: Այդ իսկ պատճառով Նադելլան խորհուրդ է տալիս միշտ ձգտել նոր գիտելիքներ ունենալ և սովորել այն ամենը, ինչ դուք չգիտեք:
Սիրարփի Աղաբաբյան