Բաժիններ՝

Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է

Ռուբեն Թոփչյանը վերընտրվել  է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը  մրցույթ էր հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար։  ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը, դիտարկելով առաջադրված մասնագետների թեկնածությունը, ընտրել է Հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանին։

Պարոն Թոփչյանը ֆիզ․ մաթ գիտությունների թեկնածու է, ունի 39 տարվա գիտամանկավարժական փորձ։ Նա ՈԱԱԿ տնօրենն է 2008-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930