Ամերիկյան վարչակազմի ներգաղթի քաղաքականությունն ազդում է կրթական ոլորտի վրա

Կալիֆորնիայի համալսարանը կրճատում է նահանգից դուրս ուսանողների համար նախատեսված տեղերը կալիֆորնիաբնակ ուսանողներին ընդունելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայտնի է, որ միջազգային ուսանողները մշտապես ավելի շատ են վճարում ուսման համար, ուստի չի բացառվում, որ կրճատման այս միտումը չտարածվի մնացած նահանգների պետական համալսարանների վրա:

Սակայն միջազգային դիմորդներին շարունակում է մտահոգել նախագահ Թրամփի ներգաղթյալների վերաբերյալ քաղաքականությունը, հատկապես 6 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքի արգելքը:

«Ուսանողների որոշ հատվածը գերադասել է գնալ Կանադա կամ Ավստրալիա, սակայն նրանց թիվը դեռ մեծ չէ»,- կարծում է Իքբալ Ահմեդը Հնդկաստանից

Չնայած դրան՝ շատ ամերիկյան համալսարաններ շարունակում են ներգրավել միջազգային ուսանողների:

«Մեր մաթեմատիկայի ամբիոնում, եթե չունենայինք ուսանողներ և դասախոսներ ասիական երկրներից, վստահ չեմ, որ կունենայինք ամբիոն»,- ասում է Կարին Լին Միսիսիպի համալսարանից:

«Ամերիկայի գաղտնիքը հենց նրա ընդգրկունության և բազմազանության մեջ է: Սա է այս երկրի բնույթը»,- ասում Ալզային Ալհուսեյնը Մորգանի պետական համալսարանից:

Մասնագետների կարծիքով պետական համալսարանները պետք է հոգան Ամերիկայի ուսանողների կարիքները, սակայն միջազգային ուսանողները փոխլրացնում են դրանց: Ընդամենը անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը:

Տեսանյութեր

Լրահոս