Եվրոպացի մասնագետները Հայաստանում են՝ ծանոթանալու կրթության որակի ապահովման տեղական փորձին
Կրթության որակի ապահովման եվրոպացի մասնագետները ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում հունիսի 19-22-ը Հայաստանում են՝ ծանոթանալու բարձրագույն կրթության որակի ապահովման և այդ գործընթացներում ուսանողների ներգրավվածության Հայաստանյան փորձին։
Այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) Իտալիայի Մասարետայի, Իսպանիայի Լա Ռիոխայի միջազգային և Ռումինիայի Սպիրու Հարեթի անվան համալսարանների ներկայացուցիչներին ողջունեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Նա հյուրերին ներկայացրեց հայաստանյան բարձրագույն կրթական և որակի ապահովման համակարգերը։ Այնուհետև ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց հավատարմագրման տեսակները, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, հավատարմագրման փուլերը և դրանց առանձնահատկությունները։
Օրվա ընթացքում եվրոպացի մասնագետները հանդիպում կունենան ՈԱԱԿ փորձագետների հետ, որի ընթացքում կքննարկվի բուհերում արտաքին գնահատման գործընթացը։ Կներկայացվի նաև ուսանողների գործունեությունը ESPAQ ծրագրի շրջանակներում։
Ճանաչողական այցի հաջորդ օրերին եվրոպացի մասնագետները կլինեն ESPAQ ծրագրի հայաստանյան գործընկեր բուհերում, որտեղ կծանոթանան նրանց որակի ապահովման համակարգին, ուսանողների ներգրավվածությանը որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև ուսանողական կառույցների գործունեությանը։
ESPAQ-ը (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացում Որակի ապահովման գործընթացներում) եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին որակի ապահովման գործընթացներում:
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու