Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վահրամ Առաքելյանը: Կառավարությունը հաստատեց ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները:
«Մշակել ենք տարրական դասարանների աշակերտների համար կրթական նոր ծրագիր: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ որոշել ենք մի շարք տեխնիկական հարցեր (թղթի որակը, տառերի չափը, տողերի միջև հեռավորությունը եւ այլն)»:
Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 հենակետային ավագ դպրոցի 12-րդ ավարտական դասարանի մի խումբ ծնողների կողմից ուղարկված բաց նամակում նշված էր, որ դպրոցում տնօրինության կողմից (տնօրեն՝ Ա. Մարուխյան) ստիպողաբար իրականացվում են տարբեր դրամահավաքներ, պարտադրվում են հավելյալ չհիմնավորված ծախսեր և վճարումներ՝ անտեսելով ծնողների կարծիքը և հնարավորությունները, ինչպես նաև աշակերտների ցանկությունները:
Թե ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված, Արթուր Ղազարյանը դժվարացավ պատասխանել: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի դեպքում տարբեր է: Օրինակ` բնագիտական ուղղությամբ մասնագիտությունների դեպքում նախընտրությունը ռուսական բուհերն են, հումանիտարի դեպքում՝ Չինաստանը, Լեհաստանը:
«Բառարան ստեղծելու միտքը ծագել է դեռևս ԵՊՀ-ում դասավանդելու ժամանակ, երբ ուսանողների հետ եռալեզու՝ չինարեն-հայերեն-ռուսերեն, թարգմանություններ էինք անում»,- ասել է գրքի հեղինակը և հավելել, թե բառարանի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ուսանողները, չինարեն լեզվի հետ միաժամանակ, կուսումնասիրեն նաև հայերեն դիվանագիտական տերմիններն ու ռուսերենում դրանց համարժեք բառերը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:
«Տղամարդիկ ձգտում չունեն դպրոցներում աշխատելու: Մանկավարժների 80-90 տոկոսը կանայք են: Սա շատ սխալ երևույթ եմ համարում բոլոր երկրների համար, որովհետև այստեղ պետք է ինչ-որ հավասարություն լինի: Կարծում եմ՝ դպրոցում համապատասխան աշխատավարձ չստանալու պատճառով տղամարդը գերադասում է գնալ այլ՝ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի»,- մեկնաբանեց Անահիտ Հարությունյանը:
«Մենք այժմ դա էլ իրականացնում ենք ըստ մեր ունեցած միջոցների և որպեսզի այդ խմբերն ընդլայնենք, պետք է պարզապես հարստանանք: Մենք այժմ պատրաստ ենք տքնաջան աշխատել, որպեսզի հասնենք մեր նպատակների իրականացմանը, և այս առումով ներկայացրել ենք իրատեսական ու հավակնոտ ծրագիր»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը:
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից մեկնարկել է գարնանային արձակուրդը։
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Անկախ սոցիալական վիճակից՝ նրանց հնարավորություն է ընձեռնված սովորելու աշխարհի լավագույն կրթական կենտրոններում` հենվելով սեփական ուժի վրա:
Հիմք ընդունելով «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի» պահանջները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը:
Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որն ամրացված էր Պետական եկամուտների կոմիտեին, իր շարժական և անշարժ գույքով ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Մնացած սպորտաձևերում, ինչպես օրինակ ֆուտբոլում, դատավորը կարող է չհիմնավորված «11 մետրանոց» նշանակել, իսկ շախմատում դա չկա: Իսկ ազնիվ հաղթելն ու ազնիվ պարտվելը միայն սպորտում չէ այդպես, քաղաքականության մեջ ևս այդպես է, կյանքում առհասարակ այդպես է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանի համար ընդունելության քննությունների ժամանակացույցը:
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:
ԱՀ հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից սկսվելու է գարնանային արձակուրդը։
Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակացույցը:
կրթության և գիտության նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև այսօր ստորագրվել էկրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանն ընտրվել է բուհի ռեկտոր:
«Կուզեմ՝ ամուր կապ ստեղծվի Հայաստանի և Գերմանիայի բուժական ոլորտի միջև։ Բայց հետագայում նաև այստեղ՝ արտերկրում, իրագործելու պլաններ ունեմ: Կփորձեմ այդ երկուսը համատեղել»։
Երեխայի հոգևոր դեռ չկայացած աշխարհը շատ խոցելի է: Եթե որոշում ընդունվի, որ այս առարկան պետք է լինի հանրակրթական դպրոցներում, ապա ամենասկզբից երեխան պետք է իմունիտետ ձեռք բերի, որպեսզի կարողանա այդ երևույթն իր համար անցնցում ընկալել, որպեսզի դա չդառնա մի ամբողջ կյանքի դժբախտությունը, թե մենք այսպիսի դժբախտ ազգ ենք, որ սա մեր ճակատագիրն էր, հայի բախտը, և մենք այլևս ոչ մի լուսավոր բան չենք ունեցել, քանի որ մեր պատմության մեջ այսպիսի սև էջ է եղել:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում:
ՀՀ կառավարությունը հաստատեց Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ընտրությունն անցկացվել է փետրվարի 25-ին:
«Փոքր տարիքի երեխաների հետ մահվան, ցեղասպանության մասին խոսելու հարցը բավականին ծեծվել է, ԱՄՆ-ում մանկավարժների, հոգեբանների հետ խորհրդակցել ենք»:
Glion և Les Roches համալսարանների ընդունելության հարցերով համակարգող Անտոն Կոտովն ասաց. «Ուսանողները հնարավորություն ունեն ստանալու ոչ թե սովորական կրթություն, այլ բարձրակարգ կրթություն, որը հետագայում շատ դռներ կբացի միջազգային կարիերայի համար: Մեր ճամբարը Շվեյցարիայում է, թեպետ ունենք նաև ճամբարներ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլուր: Սա հնարավորություն է տալիս ծանոթանալ ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական և ամերիկյան մշակույթներին»:
Պետությունը տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ապահովում է անվճար դասագրքերով, որը ողջունելի է:
Երեկ՝ փետրվարի 23-ին, կայացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը դոկտորականի պաշտպանությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալ ու համար: