Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։
Դպրոց ոտք դնող երեխաները այս խտրականության հետևանքով իրենց գիտելիքներով բաժանվում են երկու խմբի՝ (1) առավել նախապատրաստված կամ որոշ նախնական գիտելիքներ ունեցողներ, և (2) շատ սահմանափակ գիտելիքներ ունեցողներ կամ չունեցողներ: Նամակում ասվում է, որ այս խտրականությունը պայմանավորված է Երեւանի բյուջեի առավել բարենպաստ վիճակով՝ մնացած համայնքների համեմատ,
«Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համալսարանում դնենք մասթեր ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք, երկրորդ՝ եվրոպական դասագրքերը ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ», – ասաց նախարարը:
Ըստ նրա` եթե որոշ մասնավոր բուհեր ուսանողների քանակի խնդիր ունեն, կարող են միավորվել, իրենց պոտենցիալն ուժեղացնեն, ոչ թե գնան կեղծիքների ճանապարհով. «Եթե ապացուցվում է, որ բուհի ռեկտորն անձամբ վաճառում է վկայական, օրենսդրությամբ նախատեսված միջոցներ կան»:
«Գիտական, կրթական համակարգում դեդավշչինա է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«2016թ. փորձ է արվել կրթական համակարգը մեկ ամբողջական ծրագրի բերել, անցնում ենք միասնական կրթակարգի»,- ասաց նախարարը` նշելով, որ հաստատվել է որակավորումների ազգային շրջանակը, որը հնարավորություն է տալիս կրթությունը դիտարկել 1 միավոր` մանկապարտեզից մինչև բուհ:
Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:
Այսօր անպետքությունը մեզ սպառնում է, քանի որ, եթե նախկինում տեխնոլոգիաները հիմնականում կատարում էին ֆիզիկական աշխատանք, ապա ներկա տեխնոլոգիաներն արդեն հավակնում են փոխարինել նաև ինտելեկտուալ աշխատանքը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» աշխատաժողովի բացմանը:
«Այս տարվա քննությունները կարելի է ասել իդեալական են անցել։ Ամեն առարկայից նախորդ տարիների համեմատ գնահատականները տարբեր են։ Կան առարկաներ, որ այս տարի անհամեմատ ավելի բարձր են գնահատականները, և կա նաև հակառակ պատկերը։ Հիմնականում, եթե ընդհանուր գնահատենք, ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, որտեղ միջին միավորը 15-ն էր։ Ամենացածր միավորները ունեցել ենք ռուսաց լեզվից և ֆիզիկայից։ Ֆիզիկայի դեպքում միջին միավորը 11-ն էր, իսկ ռուսաց լեզվից՝ 10»։
Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Այսօր Հայաստանի կրթության ոլորտի աշխատողների մոտ նկատելի է հոգնածություն բարեփոխումներից։ Առկա է խուլ դիմադրություն բարեփոխումների նկատմամբ։ Շարտրի տաճարի մասին մի պատմություն կա։ Երեք մարդ աշխատում են Շարտրի տաճարում և կատարում են նույն գործը։ Առաջինին հարցնում են, թե ինչ է անում։
Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12–րդ դասարանցիների ավելի քան 60%–ը պարապում է կրկնուսույցների մոտ։
Իսպիրյանն ասաց, որ արդեն հայտնի են հունիսի 16-ին կայացած «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: «Քննությանը մասնակցել է 4225 դիմորդ: Նրանցից անբավարար է ստացել 11.8 տոկոսը, 7.5-13 միավոր ստացել է դիմորդների 60 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 40 դիմորդ»,-ասաց Իսպիրյանը:
Կրթության որակի ապահովման եվրոպացի մասնագետները ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում հունիսի 19-22-ը Հայաստանում են՝ ծանոթանալու բարձրագույն կրթության որակի ապահովման և այդ գործընթացներում ուսանողների ներգրավվածության Հայաստանյան փորձին։
Հայաստանում քննությունների շրջան է։ Քննաշրջանների ժամանակ միշտ խոսում են կոռուպցիայի մասին։ Բայց ոչ միշտ են սովորողները ցանկանում կոռուպցիոն ճանապարհով լուծել իրենց հարցերը։
«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը մասնակցել է 1054 դիմորդ, որից 11 տոկոսը ստացել է անբավարար գնահատական: «7.5-18 միավոր ստացել է մասնակիցների 70 տոկոսը, 20 միավոր ստացել է 54 դիմորդ»,-ասաց նա:
Ինչպե՞ս պարզել՝ ո՞րն է կրթության համակարգի առավել օբյեկտիվ գնահատականը։ Եվ արդյո՞ք չափազանցված է այն տեսակետը, որ Հայաստանի կրթական համակարգը լավ վիճակում չէ։
Հասկանալի լինելու համար, թեստերում ներառված որոշ բառեր օգտագործելիս՝ կներկայացնեմ դրանց բացատրությունը: Նախապես ներողություն խնդրելով այն ընթերցողներից, ովքեր գիտեն այդ բառերի իմաստը, բնականաբար:
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի:
«Տարբեր բնագավառներում՝ սպորտում, դպրոցական ազգային օլիմպիադաներում դուք հաստատում եք, որ Հայաստանը գիտակրթական տարածք է, ունենք մշակույթ, քաղաքակրթություն։ Ուրախ եմ, որ կարողանում եք երկրի պատիվը բարձր պահել մշակույթի ոլորտում»,-գովելով և խրախուսելով մեդալակիրներին՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուսման վարձի բարձրացում չլինի:
Մենք դեռ ինքներս հստակ չգիտենք, դեռ հաշվարկներ ենք անում, ուսումնասիրում, բայց հաստատ այդքան մեծ թվեր չեն լինի։ Երևան քաղաքի դպրոցների 30 տոկոսը գերբեռնված է և մոտ այդքան էլ թերբեռնված։ Դպրոցներ կան, որտեղ աշակերտները երեք հերթով են սովորում։
«Հայաստանում կան 5191 դիմորդ, ովքեր այսօր հանձնում էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն 29 քննական կենտրոններում։ 5 կենտրոն էլ կան Արցախի հանրապետությունում։ Բոլոր կենտրոններում արդեն իսկ քննությունները մեկնարկել են, որևէ խնդիր չկա՝ կապված դրանց ընթացքի հետ։ Ծնողները բոլոր քննակենտրոններում առկա տեսախցիկների միջոցով կարող են հետևել իրենց երեխաներին»,- նշեց Իսպիրյանը։
«Հայաստանում մենք ստանում ենք հիմնականում տեսական գիտելիքներ։ Այստեղ շեշտը դրված է վերլուծական գիտելիքների վրա։ Բոլոր առարկաներից քննությունն իր մեջ պարտադիր ներառում է վերլուծական աշխատանք»։
Հայտնի է, որ միջազգային ուսանողները մշտապես ավելի շատ են վճարում ուսման համար, ուստի չի բացառվում, որ կրճատման այս միտումը չտարածվի մնացած նահանգների պետական համալսարանների վրա:
«Հայաստանը պետք է փոքր ռեսուրսներով հնարավորինս մեծ արդյունքների հասնի: Այս առումով դպրոցների օպտիմալացմանը միանշանակ կողմ եմ, սակայն պետք է կրթական համակարգը ընդհանուր դիտարկվի, ուսումնասիրվի և այդ ամբողջության մեջ իրականացվի օպտիմալացումը»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ դպրոցների օպտիմալացումը պետք է լինի բարեփոխումների ծրագրի մի մասը:
Ինչ-որ բան չիմանալն ամոթ կամ հանցագործություն չէ: Կյանքում ամենակարևորն անընդհատ սովորելն է: Այս մասին է խոսել Microsoft-ի տնօրեններից Սաթյա Նադելլան: Նա պատմել է, թե ինչպես է իրեն ոգևորել Քերլոն Դվեկի «Հաջողության նոր հոգեբանությունը: Մտածիր և հաղթիր» գիրքը:
Հիշեք, որ դպրոցը ձեզ տալիս է ընդամենը քարտեզ։ Որոշ հարցերում այդ քարտեզը կարող է ձեզ օգնել իրականությունը հասկանալու գործում։ Բայց կյանքը լի է անորոշություններով։ Հետևաբար՝ շատ հարցերում քարտեզը կլինի անպիտան։
«Հասարակությանը մի քիչ պետք է հասկացնենք, որ այդ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով՝ երեխաներին տոն նվիրելը լավ չէ, այդ նույն դպրոցում կան սոցիալապես անապահովներ»: