168.am-ի հարցին, թե այս օպտիմալացման արդյունքում մոտավորապես քանի՞ ուսուցիչ գործազուրկ կդառնա՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Նշեմ, որ բոլոր դպրոցներում մենք հաշվարկել ենք ուսուցիչների քանակը:
Մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը պատրաստ կլինի Հայաստանում կրթության զարգացման ﬕնչև 2030 թվականի ծրագիր:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմամբ՝ Հայաստանում կրթական ծրագրերի բեռնաթափում պետք է իրականացվի:
Հայաստանի կրթական համակարգի կառավարումը նոր մոտեցում է պահանջում։ Դա պայմանավորված է համակարգի աշխարհագրության ընդլայնմամբ։ Խորհրդային տարիներին կային պետական դպրոցներ, մի քանի հատուկ դպրոցներ, շրջանային իշխանություններ և նախարարություն՝ 1-2 սպասարկող օղակներով։ Ներկայումս իրավիճակն արմատապես փոխվել է։
Կան միջազգային ապացուցողական տվյալներ, որ երկարատև դպրոցական կրթությունը դրական է ազդում տնտեսության և անձի բարեկեցության վրա։ Բայց այդ արդյունքներն իրական են դառնում միայն խելամիտ իրականացման դեպքում։ Կրթության մեջ լավ մտադրությունները բավարար չեն հաջողության հասնելու համար։
«12-ամյա կրթության պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է։ Մենք այստեղ խնդիր ունենք յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման հետ։ Նախկինում շատ երեխաներ, ավարտելով 9-րդ դասարանը, չէին գնում ավագ դպրոցներ, մի որոշ հատվածը գնում էր կամ միջին մասնագիտական հաստատություններ, կամ արհեստագործական, իսկ սեպտեմբերի մեկից դա դառնում է պարտադիր։ Երեխան պարտադիր պետք է հաճախի կամ ավագ դպրոց, կամ արհեստագործական, կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն»,- ասաց պարոն Արշակյանը։
«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 հազար դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 հազար 500 դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը եռամյա է. այն կաջակցի ՀՀ ԿԳՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո», – ասաց Մկրտչյանը:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել և մարզել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն էր:
«1995-2008 թվականներին ունեցել ենք հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր տեղերը համալրելուն: Դրա համար էլ միշտ դիմել ենք ու հիմա էլ դիմում ենք պատկան մարմիններին, որ թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- ասաց Վաչագան Գալստյանը:
ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն` 2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:
Վերջերս Երևանի բանուկ բուհական հատվածներից մեկում իրար կողք կողքի գործում էին կուրսային-դիպլոմայինների վաճառքի կետ, սուրճի վաճառքի կետ, բուքմեյքերական գրասենյակ, և դրանց կողքին բացվեց գրախանութ։ Գրախանութը մի քանի ամիս աշխատելուց հետո փակվեց։ Այս օրինակը շատ բան է ասում մեր կրթական համակարգի վիճակի մասին։
Այսօրվանից երկու շաբաթ տեւողությամբ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում կգործի «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:
Գերմանիայի Նյուրեմբերգ քաղաքում տեղի ունեցած միջազգային քրեական իրավունքին նվիրված համաշխարհային դատախաղ-մրցույթում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը` հետևում թողնելով Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների թիմերին:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հետևյալ առարկաների դասավանդման համար` հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա:
«Երբ ասում են՝ ավագ դպրոց, կենտրոնանում են մի խողովակի վրա, որը ես կանվանեմ որակյալ արտագաղթի ոչ թե հիմք, այլ դրա վրա կրթական բիզնեսի կազմակերպում»։
«Հեռավար ուսուցումը երկու տարբերակով կարող է լինել՝ online և offline: online-ն այն է, երբ անմիջական, ռեալ ժամանակի մեջ դուք դասավանդում եք, ու ձեզ լսում են, իսկ offline-ը՝ երբ կարող եք դասավանդել, ու հետագայում ձեզ լսեն»,- ասաց Խաչատուր Բեզիրջյանը:
Բուհերում բազմաթիվ թափուր տեղերի առկայությունը վերջին մեկ շաբաթվա գլխավոր նորություններից էր։ Բայց իրականում այն նորություն չէ, քանի որ դեռևս 2006 թվականին հայտնի էր, որ 2017, և հատկապես՝ 2018 թվականներին դիմորդների թիվն էապես նվազելու է։
Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը (ՀՀ ԳԱԱ) և Տիգրան Մարգարյանը (Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց), արժանացել է 2-ական արծաթե (Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան և Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան) ու բրոնզե /Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան և Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան/ մեդալի և 1 գովասանագրի (Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան)։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։
«Բուհը համարվում է պետական, բայց ընդամենը 15-20 % է ստանում պետությունից: Հետևաբար՝ նրանք պետական չեն կարող լինել, պետությունն ուղղակի բաց է թողել բուհերին՝ ասելով՝ վարձ հավաքեք, բուհ պահեք: Դե՛, սրա արդյունքում էլ բուհերը սկսեցին նշաձողն իջեցնել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:
«Թող իրենք իրենց ընդունելությունը կազմակերպեն: Ի՞նչ պետական գործ սարքեցիք: Ազգովի սկսել ենք անհանգստանալ, խոսել դրա մասին, չեմ հասկանում՝ ուրիշ թեմա չունե՞նք խոսելու»,- ասաց Աշոտ Բլեյանը:
«Մենք ունենք առաջարկ մասնագիտություններ ունենալու, բարձրագույն կրթություն ստանալու, բայց չկա ներքին պահանջարկ: Բացի այդ էլ՝ մեր բուհերը չեն կարողանում հաջողությամբ իրականացնել արտաքին պահանջարկ ձևավորելը: Շատ են խոսում բուհերի միջազգայնացումից, բայց ինչպե՞ս է իրականացվում: Արևմտյան առաջատար բուհերում տեղերի բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ. կա հստակ ձևավորված պահանջարկ աշխատաշուկայի կողմից, որին ավելանում են նաև միջազգային համագործակցության շրջանակներում առաջարկվող տեղերի պահանջարկները: Այսինքն՝ մասնագիտական կողմնորոշում է արվում, իսկ մեզ մոտ՝ ոչ»,- նշեց բանախոսը:
ինչո՞ւ չի զարգանում քննական և ստեղծագործական մտածողության վրա հիմնված մոտեցումը Հայաստանի կրթական համակարգում։ Մանավանդ, Հայաստանի կրթության ոլորտի տարբեր մակարդակի ղեկավարներ հաճախ են ասում, որ իրենք ուզում են, որ իրենց աշխատողները ստեղծագործաբար մոտենան աշխատանքին, նոր գաղափարներ առաջարկեն, ակտիվ լինեն, բայց աշխատողները պասիվ են, անտարբեր։
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲ ընկերությանը կթույլատրվի 2017-2018 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն անգլերենով` 3 տարի ժամկետով: Այս մասին որոշումը նախատեսվում է ընդունել կառավարության հուլիսի 20-ի նիստում։
Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում հուլիսի 6-ից 15-ը կայացած 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ՝ շահելով երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր:
«Այսօր բավականին մեծ բացթողումներ ունենք, համապատասխան գիտելիքներ չունեցող և՛ աշակերտներ ենք տալիս, և՛ բուհերի շրջանավարտներ: Կարծում եմ, որ պետք չէ, որ բոլոր դպրոցները ենթարկվեն նույն օրենքներին»:
Աշակերտների արդյունքի վրա միջավայրային ազդեցության գործոնները սահմանվել են ուսուցիչների բնութագրիչներով, մասնավորապես կրթական աստիճանով և տարակարգի առկայությամբ: Որոշ վերապահումներով աշակերտների կրթական արդյունք է համարվել նաև օլիմպիադաների մասնակցող աշակերտների քանակը: Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվել նաև դպրոցի կառավարմանը վերաբերող գործոնների և աշակերտի կրթական արդյունքի կապին:
Մենք ոչ մի կերպ չենք հասկանում, որ կրթությանը գումար հատկացնելը ծախս չէ, այլ ներդրում է։ Քանի որ երեկ կրթության ոլորտում ներդրում չես արել, այսօր չունես զարգացած տնտեսություն։ Եթե այսօր էլ ներդրում չանես, վաղը նույնպես չես ունենա տնտեսությունը զարգացնող որակյալ աշխատուժ, և այդպես շարունակ։
Հայաստանի հանրակրթական դպրոցների ավարտական ատեստատներում ռուսերեն նշումներն օրինական են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով օրերս բարձրացած աղմուկին, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու է դարձել մեր երկրում։
«Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը»։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցի տնօրենը պետք է լինի հանրային դեմք, որպեսզի կարողանա դիմանալ տարատեսակ ճնշումներին։