Բաժիններ՝

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Լույսի» առաքելությունը շարունակվի. Աշոտ Մարգարյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն մարդկանց համար, ովքեր չէին ընկալում «Լույսի» անունից նամակի տակ չստորագրելուս պատճառը: Կրթական հարթակը, հիմնադրամը երբեք չպետք է քաղաքական ենթատեքստով հայտարարություններ անի` պահանջելով այս կամ այն մարդու հրաժարականը: Ո՞րն է մեր տարբերությունը կուսակցականացված ուսխորհուրդներից, եթե գնում ենք իրենց նույն ճանապարհով: Ես քաղաքացիական տեսակետներս արտահայտելու համար չընտրեցի կառույցի անունից խոսելը, այլ հանդես եկա բացեիբաց քննադատությամբ սեփական հարթակիցս:

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Լույսի» առաքելությունը շարունակվի, մեր մյուս քաղաքացիներն էլ կարողանան օգտվել այս հնարավորությունից: Որպես «Լույսի» կրթաթոշակառու հայտնում եմ այս հիմնադրամի/գաղափարի առաքելության շարունակությունն ապահովելու համար ֆինանսական մասնակցության պատրաստակամությանս մասին: Պետք է փորձենք ինքներս (մոտ 570 կրթաթոշակառու) ֆինանսավորել մեզ ժամանակին ֆինանսավորած կազմակերպությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031