«Սա դիմորդների ամբողջ ցանկը չէ, քանի որ, բացի միասնական քննություններից, մեր բուհերը դիմորդներ են ընտրում նաև ներբուհական քննությունների միջոցով: Նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը նվազել է մոտ 1500-ով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, երբ 12 տարի առաջ նույն տարիքի երեխաները միևնույն ուսումնական տարում գնացին դպրոց:
«Ինչպես գիտեք, քննական գործընթացը երկու փուլով է անցկացվում: Առաջին փուլը դեկտեմբերին էր: Այս ամսին եղել են հայտագրման հետևյալ ցուցանիշները` Հայոց լեզու և հայ գրականություն` 3 հազար 752 աշակերտ, Մաթեմատիկա` 5 հազար 779, Հայոց պատմություն` 8 հազար 417 աշակերտ: Սրանք այն աշակերտներն են, որոնք այդ առարկայից քննություն հանձնել վերջացրել են և հունվարից հետո ուսումնասիրել են այլ առարկաներ»,-ասաց նա:
Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2- ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Վերգինե Եսայանի նշանակումը։
Ոչ մի լավ ուսուցիչ չպետք է դուրս մնա, քանի որ իր դպրոցը փակվել է։ Իսկ վատ ուսուցիչը չպետք է մնա դպրոցում միայն այն պատճառով, որ իր դպրոցը մեծ է և չի փակվելու։ Եթե օպտիմալացման արդյունքում ուսուցիչների որակը չպետք է բարձրանա, ապա չարժե ևս մեկ անգամ ցնցել համակարգը։
Մանկավարժական համալսարանն անցկացնում է ընդունելություն առկա բակալավրիատի կրթական ծրագրով 43, հեռակայով` 38 մասնագիտության գծով: Կազմակերպվում է նաև շարունակական կրթական ծրագիր, որով միջին մասնագիտական, արհեստագործական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտածները միանգամից ընդունվում են երկրորդ կուրս:
«1600-ը զգալի թիվ է: 2018 թվականին ևս դիմողների թիվը նվազելու է, քանի որ տարիներ առաջ տարբեր տարիքային խմբերի` 6-7 տարեկան երեխաները միևնույն տարում գնացին դպրոց»,- ասաց Վաչագան Գալստյանը։
Դրան ականատես կլինենք բոլորս, եթե լեզվական դավադիր ուժերը հասնեն իրենց նպատակին: Քանի՜ անգամ կարելի է ասել, բացատրել, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ: Եվ որքա՜ն պարզունակ պետք է լինել՝ այդպես մտածելու համար:
«Մեր ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է»,- այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և մի շարք հանձնարարականներ տվեց կրթական ոլորտի վերաբերյալ:
«Ես վստահ եմ, որ եթե ցանկանում ենք ունենալ զարգացող երկիր, մաքսիմալ պետք է դպրոցներում փորձենք գտնել ձեռներեցության, ֆինանսական կրթության լուծումներ: Այս առարկաներն աշակերտների մոտ առաջացնում են հետաքրքրություն և մոտիվացիա, որպեսզի նրանք ժամանակակից աշխարհ մուտք գործելուց առաջ իմանան անհրաժեշտ հայտանիշեր»:
13 տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակին են արժանացել 409 ուսանողներ և աշակերտներ:
Այժմ տարվա այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, ուսանողներն ու աշակերտները կայացնում են որոշումներ ու ձեռնարկում քայլեր, որոնք ցցուն հետք են թողնում նրանց ողջ ապագայի վրա: Բակալավրիատի ուսանողներն ուսումը շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու մասին են մտածում, ավագ դպրոցի աշակերտները դիտարկում են առկա տարբերակները՝ բուհի ու մասնագիտության ընտրության մասով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Հատկացվել է 2637 տեղ, որից 137–ը ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման:
ՀՀ ԿԳՆ-ում ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշմամբ` Ռուսաստանի Դաշնության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված արական սեռի 34 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք (անունները կհրապարակվեն Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում):
Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաև, որ ծնողներից հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:
Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից` յուրաքանչյուր երեքշաբթի եւ ուրբաթ: Վերջին քննությունը նշանակված է հունիսի 23-ին:
Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել: Այսօր ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպումից հետո Հնդկաստանի փոխնախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին ո րոշումն ընթերցեց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գրիգորյանը:
Այսօր լավագույն կրթական ավանդույթները պահպանելու խնդիրն ունենալով՝ միաժամանակ առաջխաղացման և բարեփոխումների կարիք ունենք: Իսկ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է ունենալ ճիշտ ծրագիր ու պատշաճ ֆինանսավորում, լավ կադրեր ու ճիշտ վերահսկողություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովին և ասոցիացիայի նախագահության անդամներ Նատալյա Բաբինովային և Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին:
«Նպատակ ունեմ գիտելիքներս Ֆրանսիայում խորացնելուց հետո վերադառնալ Հայաստան ու զբաղվել գիտական գործունեությամբ, միաժամանակ խորացնելով համագործակցությունը Ֆրանսիայի և Հայաստանի գիտական լաբորատորիաների միջև: Ուրախ եմ և շնորհակալ՝ արժանանալու այս մրցանակին»:
168.am-ը հետաքրքրվեց, թե երեխաների համար ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ծրագիրը, ի՞նչ առավելություններ այն ունի։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ծնողների նամակին, ասաց, որ երեկ նախարարության կրթության տեսչությունն անցել է համալիր ստուգման։
Հայաստանի քաղաքացի դիմորդները պետք է ներկայացնեն վավեր անձնագիր կամ ՀՀ նույնականացման քարտ, ոչ քաղաքացիները` ծննդյան վկայական, ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր) կամ մկրտության վկայական (ապացույց, որ դիմորդը մկրտվել է հայկական եկեղեցում):
Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մի խումբ ծնողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ տնօրենը պարբերաբար դրամահավաքներ է կազմակերպում և դպրոցում տիրում է վախի, ստորացումների մթնոլորտ։ Ինչպես նաև մեղադրանք է ներկայացված, որ դպրոցում կրթությունն անորակ է։
«Կյանքիս կեսն անցկացրել եմ Հայաստանում, իսկ կեսից ավելին՝ Ավստրիայում, ու շատ բաներ հայերի մեջ չեմ հավանում, շատ բաներ՝ ավստրիացիների։ Հարստություն եմ համարում ինձ տրված այդ հնարավորությունը՝ երկու մենթալիտետներ ճանաչել, ու քաղում եմ այն, ինչը հավանում եմ երկու միջավայրերում»:
«ԵՊՀ-ում տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացվում է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար: Եվ այս փոփոխությունները չեն կարող որևէ կերպ կրճատել ԵՊՀ այլ ծախսերը»,-նշեց Կարեն Գրիգորյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ:
ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Գեղարվեստի ակադեմիան անվանափոխվում է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացրած որոշմամբ՝ ակադեմիան վերակազմակերպվելում է հիմնադրամի:
«Մեր նպատակն է Հայաստանի դպրոցներում խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հատկապես ուսուցչական շրջանում։ Հաշվի առնելով, որ մեր հանրապետության ուսուցիչների 43 %-ը 51 տարեկան և ավելի են, շատ դժվար է նրանց աստիճանաբար բերել այն գաղափարին, որ համակարգիչն այսօր աշխատանքային անփոխարինելի գործիք է»,- նշեց Ալոյանը։