Բաժիններ՝

«Բարձրագույն կրթության մասին օրենքը դրսում չի գրվել». ԿԳ նախարար

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարց ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

«Ամսի 21-ին մենք լսումներ անցկացրեցինք Բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ: Պատգամավորները առաջարկություններ հնչեցրեցին ու օրինագծի խոցելի կողմերի մասին խոսեցին: Մինչ այսօր չգիտենք, թե նախարարությունն ի՞նչ արձագանք է տվել այդ ամենին: Ի՞նչ վերաբերմունք ունի նախարարությունն այդ առաջարկների վերաբերյալ»,- դիմելով նախարարին՝ հետաքրքրվեց Վ. Բոստանջյանը:

Ի պատասխան՝ Լ. Մկրտչյանն ասաց, որ իսկապես կան երկկողմանի մտահոգություններ: Նրա խոսքով՝ իրենք հիմա ամփոփում են այդ քննարկումների արդյունքները. «Մինչ այդ կարող ենք անգամ խմբակցությունների հետ հանդիպենք, որպեսզի պատասխանենք բոլոր հարցադրումներին: Բոլոր հարցադրումների պատասխաններն ունենք»:

Լ. Մկրտչյանը վստահեցրեց, որ օրենքը գրվել է ՀՀ-ում. «Շուրջ քառամյա աշխատանք կա, օրենքը դրսում չի գրվել: Համաշխարհային բանկը մեր գրած օրենքը փորձաքննության է ենթարկել, որին մասնակցել են բարձրագույն կրթության ոլորտի աշխարհում հայտնի 6 էքսպերտ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս