Բաժիններ՝

«Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագրեր». Լևոն Մկրտչյան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ներառական կրթության ոլորտում կան կուտակված բազում խնդիրներ. «Ծրագիրն աշխատում է, և մինչև 2022թ. պարտավոր ենք անցում կատարել համատարած ներառական կրթությանը։ 2017թ. 4 հատուկ դպրոց վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, և հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա»։

Նախարարի խոսքով՝ դպրոցներում սկսել է աշխատել ուսուցչի օգնական հաստիքը, և թվով 8300 հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական. «Ներկայումս ներառական կրթությունն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ 2018թ․ ներառվելու է նաև Արմավիրի մարզը, իսկ այնուհետև նախապատրաստելու ենք Երևանի համալիր փոփոխություններ։ Հատուկ կրթության հաստատությունների վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրություն ենք կատարում, չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագրեր։ Այստեղ ռիսկայնությունը մեծանում է նրանով, որ ըստ աշակերտի թվի ֆինանսավորումը բազմապատիկ բարձր է, և հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ հաշմանդամություն չունեցող սոցիալապես այլ հատվածի երեխաների ներգրավում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս