Բաժիններ՝

1-ին դասարանցիների պայուսակը պետք է կշռի 1.5 կգ, 3-4-րդ դասարանցիներինը՝ 2 կգ, 5-6-րդ դասարաններինը՝ 2.5 կգ. Նախարարի որոշում. aysor.am

Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո, այս պահանջն ամրագրված է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի համապատասխան որոշմամբ, փոխանցում է Aysor.am-ը։

Իրավական ակտը Հայաստանի ուսումնական հաստատությունների համար ներկայացնում է մեծ թվով պահանջներ՝ երեխաների առողջ, անվտանգ ուսուցման համար։

Երեխաների դպրոցական պայուսակների ծանրության հարցը, որը ծնողներին շատ տանջող խնդիրներից մեկն է, նույնպես կարգավորվում է այս որոշմամբ։

Ըստ փաստաթղթի, սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս